«Բրիդա» (պորտ.՝ Brida), վեպ գրված բրազիլիացի գրող Պաուլո Կոելիոյի կողմից[1][2]։ Աշխարհի ճանաչման մասին վեպը շարունակվում է կնոջ թեմայով, որը բազմիցս բարձրաձայնվել է հեղինակի բազում վեպերում։

Բրիդա
պորտ.՝ Brida
ՀեղինակՊաուլո Կոելիո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմիստիկական գրականություն
Բնօրինակ լեզուպորտուգալերեն
Էջեր288
ՆախորդԱլքիմիկոսը
Երկիր Բրազիլիա
ՀրատարակիչAstrel, ACT
Հրատարակված է2008թ.
Հրատարակման տարեթիվ1990
ԳՄՍՀ0-00-727859-4

Սյուժե խմբագրել

Բրիդան հետաքրքիր պատմություն է սիրո, կրքի, գաղտնիքի ու հոգևոր որոնման մասին, որտեղ կախարդանքը խոսում է մարդկային սրտերի բոլոր լեզուներով։ Գլխավոր հերոսուհին երիտասարդ գեղեցիկ իռլանդուհի է, ով ձգտում է հասկանալ աշխարհը։ Կյանքի ունեցած գաղափարի մասին ազդեցություն են թողնում երկու մարդ, որոնց նա հանդիպում է իր կյանքի ճանապարհին. իմաստունը՝ ով սովորեցնում է նրան հաղթահարել վախը, և կինը՝ ով նրան պատմում է ինչպես շարժվել աշխարհում թաքնված երաժշտության տակ։ Երկու ուսիցիչներն էլ տեսնում են Բրիդայի մեջ հատուկ շնորհ, սակայն այն իր մեջ բացահայտելը և իր ուղղին շարունակելը նա պետք է կատարի առանց նրանց միջնորդության։ Մինչդեռ Բրիդան գտնվում էր իր ճակատագրի որոնման մեջ, իր հարաբերությունները մարդկանց հետ հակասում են իրեն փոխելու ցանկության հետ։ «Անանուն գրառման մեջ ասվում է, որ ամեն մարդ իր կյանքի ընթացքում կարող է ընտրություն կատարել․ դառնալ շինարար կամ այգեպան։ Շինարարները կարող են տարիներ ծախսել, որպեսզի ավարտեն իրենց աշխատանքը, բայց մի օր նրանք իսկապես ավարտում են այն և պարզվում է շրջապատված են իրենց սեփական պատերով։ Կյանքը կորցնում է իր իմաստը, հենց որ շենքը ավարտում են կառուցել։ Նրանք, ովքեր մշակում են պարտեզը, կարող են դիմակայել փոթորիկներին, նրանք հազվադեպ են հանգստանում, բայց պարտեզը երբեք չի դադարում աճել։ Թեև այն միշտ պահանջում է այգեպանի ուշադրությունը, այն թույլ է տալիս կյանքին վերածվել մի հսկայական արկածի։ Ամեն մի պարտեզի պատմության մեջ ամբողջ աշխարհի պատմությունն է»։ Պաուլո Կոելիո. «Որ թվականին է հեղինակը գրել գիրքը, անհայտ է...»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Andreeva, Nellie (2018 թ․ մայիսի 1). «Drama Series Based On Books By 'The Alchemist' Author Paulo Coelho In Works At FremantleMedia North America».
  2. «Paulo Coelho signs with FremantleMedia for first TV series».

Արտաքին հղումներ խմբագրել