Բրժևնովսկի վանք (չեխ․՝ Břevnovský klášter), տղամարդկանց համար նախատեսված առաջին բենեդիկտյան վանքը Պրահայում, որը գտնվում է Բրժևնով թաղամասոում։

Բրժևնովսկի վանք
Břevnovský klášter
Հիմնական տվյալներ
Տեսակաբբայություն և վանք
ԵրկիրՉեխիա Չեխիա
ՏեղագրությունՉեխիա Չեխիա, Պրահա
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունԲենեդիկտյան միաբանություն
Թեմ Պրահայի թեմ
Օծման թվականմոտ 993 թվական
Հիմնական ամսաթվերը993
Ժառանգության կարգավիճակՉեխիայի ազգային հուշարձան և Չեխիայի մշակույթի հուշարձան
ՆվիրվածMargaret the Virgin?
ՀիմնադիրAdalbert of Prague?
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրվածմոտ 993 թվական
Քարտեզ
Քարտեզ
 Břevnov Monastery Վիքիպահեստում
brevnov.cz

Հիմնադրվել է 993 թվականին՝ Չեխիայի իշխան Բոլեսլավ II-ի և եպիսկոպոս Ադալբերտ Պրահացու հրամանով։

1991 թվականից այն հայտարարվել է ազգային մշակութային հուշարձան Չեխիայի Հանրապետության տարածքում[1]։

Պատմություն խմբագրել

Ըստ լեգենդի՝ Բոլեսլավ II-ը և Վոյտեխը գարնանային զբոսանքի ժամանակ հանդիպում են իրար և նրանց խոսակցությունից պարզ է դառնում, որ նրանք երկուսն էլ փորձում էին նույն տղանքում վանք կամ որևէ կրոնական տաճար գտնել։

Վանքը կոչվել է նրանց հանդիպման վայրի՝ Բրժևնովսկի անունով։ 11-րդ դարում փայտե շինությունը փոխարինվել է քարե ռոմանական բազիլիկի, որը կրում էր Սուրբ Մարգարիտայի անունը։ Չեխիայի թագավորության տարիներին կոնվենտը կարևոր դեր է խաղացել ոչ միայն որպես կրոնական և մշակութային կառույց, այլ նաև որպես մեծ գրադարան։

1420 թվականին Հուսյան հեղափոխական շարժման և հյուսիսային պատերազմների շրջանում վանքը այրել է և դրա արժեքը՝ որպես կրոնական կառույց կտրուկ նվազել է։

Միջնադարյան ժամանակահատվածում միջոցների բացակայության պատճառով վանքը երկար ժամանակ մնացել է անմխիթար վիճակում։

Այն վերակառուցվել է 18-րդ դարի սկզբին՝ Դանիել Զինկե վանահոր նախաձեռնությամբ։ Վանքը վերակառուցվել է բարոկկո ճարտարապետական ոճով։

1708-1836 թվականներին վանքը շարունակաբար վերանորոգվել է՝ հասնելով բազիլիկի մակարդակի։ 1950 թվականից վանքը վերսկսել է իր կրոնական առաքելությունը Պրահայում՝ աբբահայր Անաստազ Օպասեկի գլխավորությամբ։

Բրժևնովսկի վանական համալիրը կարևոր դեր է խաղում Չեխիայի մշակույթում և համարվում է Չեխիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի օբյեկտի թեկնածու։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Macht, Jiří,Tryml, Michal. Praha 6: Prague 6. Praha: Městská část Praha 6; 1994 isbn 80-901388-0-6

Գրականություն խմբագրել

  • M.Vilimkova — P.Preiss: Ve znamení břevna a růží : historický, kulturní a umělecký odkaz benediktinského opatství v Břevnově, Praha 1989. ISBN 80-7021-013-3
  • K.Maly (vyd.): 993-1993. Milénium břevnovského kláštera: sborník statí o jeho významu a postavení v českých dějinách. Praha 1993. ISBN 80-7066-766-4