Բրենդա Բենե
Բրենդա Էնն Բենե (անգլ.՝ Brenda Anne Benét, օգոստոսի 14, 1945, Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - ապրիլի 7, 1982, Արևմտյան Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Բրենդա Բենե | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1945 |
Ծննդավայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 7, 1982 (36 տարեկան) |
Մահվան վայր | Արևմտյան Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և South Gate High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Բիլ Բիքսբի և Paul Petersen? |
Կենսագրություն
խմբագրելԲրենդա Էնն Նելսոնը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 14-ին Հոլիվուդում (Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ)։ Որոշ ժամանակ սովորել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում։
1946 թվականին Բրենդան սկսել է նկարահանվել կինոյում, նրա առաջնաելույթը տեղի է ունեցել «Վենդին և ես» հեռուստաեսորիալում՝ Շամիրայի դերում։ 1979-1982 թվականներին (մինչև իր մահը) նա «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալում խաղացել է Լի Դյումոնդ Կարմայքլ Ուիլյամսի դերը՝ նկարահանվելով 255 էպիզոդում։ Ընդհանուր առմամբ, դերասանուհին 37 դեր է խաղացել ֆիլմերում և սերիալներում։
Անձնական կյանք
խմբագրել1967-1970 թվականներին Բրենդան ամուսնացել է Փոլ Փիթերսենի հետ։ 1971-1979 թվականներին նա ամուսնացել է Բիլ Բիքսբիի հետ, որից ունեցել է իր միակ երեխային՝ Քրիստոֆեր Բիքսբիին[1]։ Բիքսբիից բաժանվելուց հետո և մինչև իր մահը Բրենդան լեսբիական հարաբերություններ է ունեցել Թամի Բրյուսի հետ[2]։
Մահ
խմբագրել1981 թվականին, իր միակ որդու մահից հետո, Բրենդան ընկել է ծանր դեպրեսիայի մեջ։ 1982 թվականի ապրիլի 7-ին դերասանուհին և նրա ընկերուհին՝ Թամին, պետք է համատեղ ընթրիքի գնային ռեստորան, սակայն Թամին, հայտնաբերելով, որ Բրենդան փակվել է լոգարանում, իրեն վատ է զգացել և օգնության համար դուրս է եկել փողոց։ Լոգարանի դուռը բացելուց հետո հայտնաբերվել է Բրենդայի մարմինը․ 36-ամյա դերասանուհին ինքնասպան է եղել՝ այդպես էլ չկարողանալով համակերպվել որդու մահվան հետ[3]։
Ընտրված ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1964 | ս | Wendy and Me | Wendy and Me | |
1979-1982 | ս | Մեր կյանքի օրերը | Days of Our Lives | Լի Դյումոնդ Կարմայքլ Ուիլյամս |
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ Lisanti, Tom; Wells, Carole Drive-in Dream Girls: A Galaxy of B-movie Starlets of the Xixties. — McFarland, 2003. — С. 219—220. — ISBN 0-786-41575-4
- ↑ Bruce, Tammy The Death of Right and Wrong: Exposing the Left's Assault on Our Culture and Values. — Three Rivers Press[en], 2004. — С. 2. — ISBN 1-400-05294-7
- ↑ Bruce, Tammy The Death of Right and Wrong: Exposing the Left's Assault on Our Culture and Values. — Three Rivers Press[en], 2004. — С. 3. — ISBN 1-400-05294-7