Բրենդոն Մուր (անգլ.՝ Brendan Moore, փետրվարի 17, 1972(1972-02-17)[1], Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի սնուկերի դատավոր է։ Նա դարձել է դատավոր 2002 թվականի սեպտեմբերից, բայց պրոֆեսիոնալ մրցաշարերում դեբյուտը կայացել է 2005 թվականին։ Նրա վարած առաջին խաղը եղել է Գրան Պրիում Դևիդ Ռոի և Պատրիկ Ուոլլսոի միջև։ 2008 թվականից վարում է նաև սնուկերի աշխարհի առաջնության խաղերը, այդ մրցաշարում նրա դեբյուտբը կայացել է Սթիվ ԴևիսՍտուարտ Բինգհեմ խաղում։ Իսկ Շանհայ Մասթերս 2009-ում եղավ նրա վարած առաջին վարկանշային կիսաեզրափակիչը։

Բրենդան Մուր
Brendan Moore
Ծնվել էփետրվարի 17, 1972
ԾննդավայրՇեֆֆիլդ, Անգլիա
ՔաղաքացիությունԱնգլիա Անգլիա
Ազգությունանգլիացի
ՄասնագիտությունՍնուկերի դատավոր

Welsh Open 2010-ում Բրենդան Մուրին վստահեցին մրցաշարի եզրափակիչը։ Նույն տարում Մուրը վարեց նաև սնուկերում երկրորդ կարևորագույն ՄԲ առաջնությունը։ 2012 թվականին իր կարիերայում առաջին անգամ վարեց Մասթերսը։ 2014 թվականին առաջին անգամ նա վարեց սնուկերի աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին Ռոննի Օ'Սալլիվանը և Մարկ Սելբին։

Եզրափակիչներ խմբագրել

Նրա վարած եզրափակիչները։

Մրցաշար Տարի
Աշխարհի առաջնություն 2014
ՄԲ առաջնություն 2010, 2013
Մասթերս 2012
Wuxi Classic 2012
Welsh Open 2010

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել