Բրեթվեթ (նորվ.՝ Bredtveit fengsel, forvarings- og sikringsanstalt), բանտ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից օգտագործվել է որպես համակենտրոնացման ճամբար։

Բրեթվեթ
նորվ.՝ Bredtveit fengsel, forvarings- og sikringsanstalt
Բրեթվեթ համակենտրոնական ճամբարի այսօրվա տեսքը
Տեսակհամակենտրոնացման ճամբար
ԵրկիրՆորվեգիա
ՏեղագրությունՕսլո
ՎայրՕսլո
Օգտագործվում էբանտ
Կառուցման սկիզբ1918
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Մինչպատերազմական տարիներ խմբագրել

Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծումը Բրեթվեթը տնային դպրոց էր տղաների համար, որը ստեղծվել է 1918 թվականին։ 1923 թվականին դպրոցը դարձավ պետական։ Հետագայում այն որոշեցին վերածել աշխատանքայինի, սակայն չհասցրին, քանի որ սկսվեց պատերազմը[1]։

Համակենտրոնացման ճամբար խմբագրել

1940 թվականին Նորվեգիայի տարածքը օկուպացվեց Նացիստական Գերմանիայի կողմից։ Սկսած 1941 թվականից նացիստական իշխանությունները այս շինությունն օգտագործեցին որպես քաղաքական բանտ։ Այն թույլատրեց բանտը վերածել համակենտրոնացման ճամբարի։

Ճամբարում պահվող կալանավորների թվում կային պրոֆեսորներ, որոնք այստեղ էին հանդիպել Օսլոյի համալսարանից, քանի որ մասնակցել էին Դիմադրության շարժմանը՝ 1943 թվականին։ Այդ պրոֆեսորներից էին՝ Յոհան Քրիսթիան Շրեյներ, Օդդ Հասսել, Ռագնար Ֆրիշ, Յոհաննես Անդենես, Կառլ Յակոբ Արնհոլմ, Բյորն Ֆյոյն, Էյլիֆ Սքարդ, Հարալդ Կ․ Շելդերուփ և Անատոլ Հայնց։ Բացի նրանցից, Բրեթվեթ համակենտրոնացման ճամբարում պահվել են նաև հրեա կալանավորներ, որոնք Օսլո էին ժամանել ՍՍ-ի Դանուբում նահանջից հետո։ 1943 թվականի փետրվարի 24-ին վերջիններս ուղարկեցին Օսվենցիմ մահվան ճամբար։

Հետպատերազմյան տարիներ խմբագրել

1945 թվականին Նորվեգիան ազատագրվեց Նացիստական Գերմանիայի օկուպացիայից։ Այդ ժամանակ Բրեթվեթը վերածվեց կանանց բանտի, որտեղ պահվում էին կոլլաբորացիոնիստ կանայք։ Բանտի տնօրենը Աասլունգ Աասլանդն էր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nøkleby, Berit (1995). «fengsler/fangeleirer». In Dahl, Hjeltnes, Nøkleby, Ringdal, Sørensen (ed.). Norsk krigsleksikon 1940-45 (Norwegian). Oslo: Cappelen. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Aaslaug Aasland» (նորվեգերեն). nbl.snl.no. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Bredtveit fengsel og sikringsanstalt(նորվ.) // Tvedt, Knut Are Oslo byleksikon. — Kunnskapsforlaget, 2000. — ISBN 978-8257308155.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել