Բրեդայի քաղաքային թանգարան
Բրեդայի քաղաքային թանգարան (անգլ.՝ Stedelijk Museum Breda, Պատկերի թանգարան, անգլ.՝ Museum of the Image, նախկինում հայտնի է եղել որպես Գրաֆիկական դիզայնի թանգարան), վիզուալ մշակույթի ազգային թանգարան Նիդերլանդների Բրեդա քաղաքում։ Թանգարանի գործունեությունը կենտրոնացած է ֆիլմի, դիզայնի, լուսանկարչության, նորաձևության, տեսողական արվեստի, ճարտարապետության, գիտության վրա։
Բրեդայի քաղաքային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Նիդերլանդներ |
Տեղագրություն | Բրեյդա |
Վայր | Ծերունիների տուն |
Հիմնադրվել է | 2008 |
Տնօրեն | Mieke Gerritzen? |
Կայք | motimuseum.nl |
2017 թվականի հունվարի 1-ին թանգարանը փակվել է՝ 2017 թվականի գարնանը Բրեդայի թանգարանի հետ միավորվելուց հետո որպես Բրեդայի քաղաքային թանգարան բացվելու միտումով[1]։
Պատմություն
խմբագրելՆիդերլանդները եղել են բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված դիզայներների հանգրվան, այդ թվում՝ Պիետ Զվարթի, Ուիլեմ Սանդբերգի, Ուիմ Քրոուելի, Անտոն Բիկի։ Գրաֆիկական դիզայնի թանգարանը միջազգային հարթակ է կայացած դիզայներների, ինչպես նաև նոր տաղանդների համար։
2008 թվականի հունվարի 1-ին Բեյերդը դարձավ անկախ կազմակերպություն և հայտնի դարձավ որպես Բրեդայի Բեյերդ գրաֆիկական դիզայնի թանգարան։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2008 թվականի հունիսի 11-ին։ 2011 թվականի դեկտեմբերի 9-ին թանգարանը վերանվանվեց Պատկերի թանգարան (MOTI): Թանգարանի տնօրենն է նկարիչ-դիզայներ Միկե Ջերիցեն։
Թանգարանն ունի 1963-1980 թվականների NAGO-ի Տոտալ դիզայնի մասնակի արխիվը։ Գրաֆիկական դիզայնի թանգարանը նաև գիտահետազոտական ինստիտուտ է, ունի խանութ, սրճարան, սրահ։ Թանգարանը հրապարակում է իր սեփական թանգարանային ամսագիրը, ունի կրթական ծրագիր ինչպես ակադեմիական քոլեջների, այնպես էլ տարրական դպրոցների համար։
Շենք
խմբագրելԹանգարանը տեղակայված է Բրեդայի ամենահին շենքերից մեկում։ 1246 թվականի արխիվներում այն հիշատակվում է որպես Բրեդայի հյուրատուն, որը օգնություն և ապաստան է տրամադրել ուխտավորներին և օտարներին։ Դե Բեյերդ շենքը գտնվում է դեպի Հերտոգենբոս տանող ճանապարհի ներկառուցված հատվածում։ Դե Բեյերդի մոտ եղել է քաղաքի դարպասը, որը հայտնի է եղել որպես հյուրատան դարպաս։ 1956 թվականին այն դարձել է Դե Բեյերդ մշակույթի կենտրոն։ 1980-2005 թվականներին այն շարունակել է գործել որպես ցուցադրական արվեստի՝ մասնավորապես ժամանակակից արվեստի կենտրոն։ 1966 թվականից շենքն ընդգրկված է ազգային ժառանգությունների (rijksmonument) շարքում[2]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ "Stedelijk Museum Breda" Stedelijk Museum Breda, Accessed 12 January 2017.
- ↑ Monumentnummer: 10106(չաշխատող հղում), Rijksdienst voor het Cultureel Erfgoed. Retrieved on 12 December 2014.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեդայի քաղաքային թանգարան» հոդվածին։ |