Բրդի ազգային թանգարան (Ջիլոնգ)
Բրդի ազգային թանգարան (անգլ.՝ National Wool Museum), թանգարան, որը պատմում է ավստրալիական բրդի, մանրաթելի և տեքստիլի պատմությունը ժամանակակից ցուցադրություններով, հանրային ծրագրերով և հատուկ միջոցառումներով։
Բրդի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ավստրալիա |
Տեղագրություն | Ջելոնգ |
Հիմնադրվել է | 1988 |
Կայք | nwm.vic.gov.au |
Բրդի ազգային թանգարանը հիմնադրվել է Վիկտորիա նահանգի Ջիլոնգ քաղաքում[1], 1998 թվականին, որպես Ավստրալիական երկուհարյուրամյակի տոնակատարությունների մի մաս։ Տեղակայված լինելով Դենիս Լասելես ՍՊԸ-ի բրդի խանութում, Մուրամուլ 26 հասցեում, Ջիլոնգում, թանգարանը սկսել է իր աշխատանքը որպես Բրդի ազգային կենտրոն և բացվել է Նորին Մեծություն Էլիզաբեթ II թագուհու կողմից 1988 թվականի ապրիլի 14-ին։
Լինելով Վիկտորիայում Երկուհարյուրամյակի նախագծերից ամենանշանակալիներից մեկը` Բրդի ազգային թանգարանը դարձել է մշտապես այցելվող և զբոսաշրջիկների ժամանցի վայր` տեղավորելով երկու մշտական պատկերասրահներ, որոնք պատմում են Ավստրալիայի բրդի պատմության մասին, ինչպես նաև` երկու պատկերասրահներ` նվիրված համաշխարհային դասի ցուցահանդեսներին Ավստրալիայից և ամբողջ աշխարհից։
Ջիլոնգի տարածաշրջանային հանձնաժողովն ստեղծել է 1977 թվականին՝ որպես Վիկտորիայի կառավարության տարածաշրջանային նախագծերի մի մաս և կարևորել է բրդի արդյունաբերությունն առաջ մղելու համար բարձրորակ կենտրոնի ստեղծումը։ Բրդի ազգային կենտրոնի համար առաջարկներ եղել են սկսած 1979 թվականից[2]։
Բրդի ազգային թանգարանը հիմնադրվել է Ջիլոնգի տարածաշրջանային հանձնաժողովի կողմից 1988 թվականին, որպես Ավստրալիայի միակ բազմակողմանի թանգարան` նվիրված բրդի արդյունաբերությանը տեղական, պետական, ազգային և միջազգային մակարդակներում։ Սկզբնապես թանգարանը բաղկացած էր երեք պատկերասրահներից, բուրդ վաճառողների գրասենյակներց և Ջիլոնգի բրդի փոխանակման կետից, որը համալիրի մաս էր։
Հիմա շենքում գտնվում են Բրդի ազգային թանգարանը, Դենիի խոհանոց ռեստորանը և Լամբիս գիշերային ակումբը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Բրդի ազգային թանգարանի պաշտոնական կայքը