Բրայդլվեյլ ջրվեժ
Բրայդլվեյլ ջրվեժ (անգլ.՝ Bridalveil Fall[1]), ջրվեժ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Յոսեմիտի ազգային պարկում։ Բարձրությունը 188 մ է։
Բրայդլվեյլ ջրվեժ | |
---|---|
Bridalveil Fall | |
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածքային միավոր | Մարիպոսա շրջան |
Վայր | Yosemite Valley? |
Աշխարհագրական տեղադրություն | Yosemite Valley? |
Հարաբերական բարձրություն | 189 մետր |
Լայնություն | 25 մետր |
Պահպանման տարածք | Յոսեմիթե ազգային պարկ |
37°25′48″ հս․. լ. 119°23′05″ ավ. ե.HGЯO |
Թարգմանաբար Bridalveil նշանակում է «հարսնացուի քող»։ Հավանաբար, ի նկատի են ունեցել մանր կաթիլները, որոնք ցրվում են ջրվեժի շուրջ՝ ձևավորելով սպիտակ շրջան։ Ավանիչի ցեղի հնդկացիները, ովքեր ապրում էին Յոսեմիտի հովտում, ջրվեժը կոչել են «Փոհոնո», որ թարգմանաբար նշանակում է «փոթորկոտ քամու ոգի» (անգլ.՝ Spirit of the Puffing Wind)[2]։
Աշխարհագրություն
խմբագրելՋրվեժը գտնվում է Յոսեմիտի հովտի հարավային մասում, Բրայդլվեյլ գետակի վրա[3]։ Թափվելուց հետո այն բաժանվում է մի քանի գետաբազուկների և միանում Մարսեդ գետին։ Վերջինս հովտի գլխավոր սնուցող երակն է։ Բրայդլվեյլ գետակը սնուցվում է Օստրենդեր լճից (անգլ.՝ Ostrander Lake), որը գտնվում է ջրվեժից 16 կմ հարավ-արևելք[4]։
Ջրվեժից արևելք գտնվում են Քասիդրլ-Ռոքս («ճարտարապետական ժայռեր», անգլ.՝ Cathedral Rocks), արևմուտք՝ Լինիգ Թաուեր («ընկնող աշտարակ», անգլ.՝ Leaning Tower) լեռները։ Ջրվեժի դիմաց՝ արևելյան հատվածում, գտնվում է էլ-Կապիտան լեռը (բարձրությունը՝ 2307 մ), և Ռիբբոն ջրվեժը։
Զբոսաշրջային ուղիներ
խմբագրելՃանապարհը դեպի ջրվեժ գտնվում է Յոսեմիտի հովտի հարավային մասում (Southside Drive)։ Արահետը անցնում է ներքևով՝ 0.8 կմ երկարությամբ, որն անցնելու համար անհրաժեշտ է միջինը 20 րոպե[5]։ Արահետը ձնածածկ է ձմեռային ամիսներին։
Ջրվեժը տեսանել է Tunnel View վայրից, որը գտնվում է թունելային ելքի մոտ՝ ճանապարհի վրա, որը կապվում է Southside Drive մայրուղուն։ Լավ տեսանելի է նաև հյուսիսային կողմից (Northside Drive)։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Bridalveil Fall (HTML)(չաշխատող հղում). Geographic Names Information System (GNIS).
- ↑ Susan M. Neider. Golden Country: Touring Scenic California (Falcon Series). — Globe Pequot, 2007. Արխիվացված 2016-03-07 Wayback Machine էջ 111.
- ↑ Yosemite Valley Hiking Map (PDF). National Park Service
- ↑ Yosemite National Park Map (PDF). National Park Service.
- ↑ Yosemite — Day Hikes in Yosemite Valley (HTML). National Park Service.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայդլվեյլ ջրվեժ» հոդվածին։ |