Բռնցքավոր մեխանիզմ

Բռնցքավոր մեխանիզմ մեխանիզմ, որի կազմի մեջ սովորաբար մտնում են երկու շարժական օղակ՝ բռունցքն ու հրիչը և անշարժ օղակը՝ կանգնակը։ Բռնցքավոր մեխանիզմը իրագործում է տարվող օղակի (հրիչի) շարժման գործնականորեն պահանջվող գրեթե ցանկացած օրենքը՝ տանող օղակի (մեխանիզմի կինեմատիկայով պայմանավորված կորագիծ պրոֆիլ ունեցող բռունցքի) անընդհատ շարժման դեպքում։ Բռնցքավոր մեխանիզմները կոմպակտ են, հեշտությամբ են ներառնվում մեքենայի ընդհանուր սխեմայի մեջ։ Շփումը փոքրացնելու համար բռնցքավոր մեխանիզմի օղակները պատրաստում են բարձրորակ պողպատներից, մխում են և խնամքով մշակում։ Կիրառվում է մեքենաշինության մեջ, օրինակ՝ ներքին այրման շարժիչներում, մետաղահատ հաստոցներում, սննդի արդյունաբերության մեքենաներում են, որտեղ բռնցքավոր մեխանիզմը իրագործում է աշխատանքային պրոցեսի ծրագրավորումը, ինչպես նաև ավտոմատ մեքենաներում, որտեղ այն կատարում է կառավարման ֆունկցիաները՝ համապատասխան պահին միացնելով ու անջատելով աշխատանքային օրգանները։

Cam-disc-3 frontview animated.gif
Երկբռունցք մեխանիզմ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 541 CC-BY-SA-icon-80x15.png