Շիռլի Բռեներ
Շիրլի Բրեներ (անգլ.՝ Shirly Brener, սեպտեմբերի 24, 1978 կամ սեպտեմբերի 24, 1974[1], Հայֆա, Իսրայել), իսրաելա-ամերիկյան դերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստավար, արվեստի գիտակ, գրող։
Շիռլի Բռեներ Shirly Brener | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Շիռլի Բռեներ |
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 24, 1978 (45 տարեկան) կամ սեպտեմբերի 24, 1974[1] (49 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հայֆա, Իսրայել |
Երկիր՝ | Իսրայել |
Ազգություն՝ | իսրայելցի |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ Իսրայել |
Մասնագիտություն՝ | Դերասանուհի կինոպրոդյուսեր հեռուստավար արվեստի գիտակ գրող |
Կարիերա՝ | 1994 թվականից մինչ օրս |
Պարգևներ՝ | Beverly Hills Film Festival (2011) |
IMDb։ | ID 0107197 |
shirlybrener.com |
Կենսագրություն
խմբագրելՇիրլի Բրեները ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 24-ին Հայֆայում (Իսրայել), մարզիկ՝ Դեննի Բրեների և դերասանուհի՝ Սմադար Բրեների ընտանիքում։
Շիրլին մեծացել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) և Լոնդոնում (Անգլիա, Մեծ Բրիտանիա)։
Կարիերա
խմբագրել1994 թվականին Շիրլին առաջնաելույթ է ունեցել՝ «Զինված ու անմեղ» ֆիլմում խաղալով գեղեցկության թագուհու դերը։ 2009 թվականին «Ժամանակավորապես հղի» ֆիլմում խաղաց Բրիթնիի դերը։ 2011 թվականին դարձել է Beverly Hills Film Festival-ի դափնեկիր։ Ընդամենը Բրեները խաղացել է 59 ֆիլմերում և հեռուստասերիալներում։
2006 թվականից Շիրլին զբաղվում է պրոդյուսերական աշխատանքով և մինչ այժմ հեղինակել է արդեն 7 ֆիլմ։
Շիրլին հանդիսանում է նաև հեռուստավար, արվեստի գիտակ և գրող։
Անձնական կյանք
խմբագրել2004 թվականից Շիրլին ամուսնացած է Բրյուս Ռուբենշթեյնի հետ։ Ամուսիններն ունեն 2 աղջիկ՝ Միլա Բրեներ Ռուբենշթեյն (2005 թվականի փետրվարին ծնված) և Ջուրնի Էլ Ռուբենշթեյն (2012 թվական փետրվարի 4)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт Ширли Бренер Արխիվացված 2017-05-20 Wayback Machine
- Ширли Бренер (անգլ.) Internet Movie Database կայքում