Բջնի (էտյուդ)
Բջնի, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1954 թվականին ստեղծած էտյուդը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
Բջնի | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1954 |
բարձրություն | 49 սանտիմետր |
լայնություն | 35 սանտիմետր |
ժանր | բնանկար |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Էտյուդն ունի 49 սմ բարձրություն, 35 սմ լայնություն, նյութը՝ ստվարաթուղթ, յուղաներկ[2]։
Նկարագրություն
խմբագրել1950-ական թվականներից սկսած նկատելի բեկումը Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործության մեջ դրսևորվում է ոչ միայն գույնի օգտագործման, տարածական խնդիրներն ու պլեներային հարցերը լուծելիս, այլև այն նշանավորվում է նոր մոտեցմամբ, հատկապես թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերի կառուցման հարցերում։
Նկարչուհու ներկապնակի փոփոխությունը ամենից ավելի նկատելի է բնանկարում։ 1954 թվականին ստեղծած «Բջնի» էտյուդում հյութեղ գույներն, աստիճանաբար իրար հաջորդելով, հանգում են երկնի լազուր կապույտին՝ ստեղծելով անթերի հեռանկար և ավարտուն հորինվածք։ Աշխատանքի լուսառատությունն ու պարզությունը դիտողի մոտ զարթեցնում են հաճելի տրամադրություն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Բջնի (էտյուդ) - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Բջնի, էտյուդ. 1954, ստվարաթուղթ, յուղաներկ, 49×35, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.(չաշխատող հղում)