Բուրմա (կատուների ցեղատեսակ)

Բուրմա[1], կամ բուրմանական կարճամազ կատու, կարճամազ կատուների ցեղատեսակ։ Բուրմանական ցեղատեսակի կատվին հատուկ է մկանային, ամուր մարմինը, կարճ փայլուն մորթին, մեծ, դեղին, կլորավուն աչքերը։ Բուրմաները քնքուշ, ուրախ են, կապված են մարդուն, հանդուրժում են այլ կատուների, ինչպես նաև շների հետ հարևանությանը։

Բուրմա
Բուրմանյան կատու
Տեսակկատվի ցեղատեսակ
ԲնաշխարհԲիրմա
Հայտնի մականուններBurmese

Կա բուրմանական կատուների երկու հիմնական տեսակ՝ եվրոպական և ամերիկյան։ Ամերիկյան տեսակի մոտ կան գունավորման ավելի շատ ձևեր, արտաքինից կատուները ունեն ավելի կլորացված դունչ, մարմնակազմության ձևն ավելի մոտ է ամերիկյան կարճամազ կատվին։ Եվրոպական տեսակի բուրմայի գունավորման ձևերը, համապատասխանաբար, ավելի քիչ են, մորթին ավելի բարակ է, սիամա-արևելյան տեսակի կատուները ավելի թեթև են և օժտված են ավելի նեղ դնչով[2]։

Ցեղատեսակի պատմություն խմբագրել

Ցեղատեսակի ճշգրիտ ծագումը և տարիքը հայտնի չէ, նրա պատմության հաշվարկը Եվրոպայում և ԱՄՆ-ում իրականացվում է 1930 թվականից, երբ սիամյան կատուների սեփականատեր Ջոզեֆ Թոմսոնը որպես նվեր ստացավ շոկոլադային գունավորմամբ կատվի, որը բերվել էր Բիրմայի արևմտյան ափից։ Վոնգ Մաու մականունով կատուն հետաքրքրեց Թոմսոնին և նա որոշեց նրան օգտագործել բուծման մեջ, խաչասերելով մուգ շագանակագույն նշագծեր ունեցող սիամական կատվի հետ[3]։ Ստացված առաջին ծնումից հետագա բուծումների համար առանձնացվել են Վոնգ Մաուի գունավորումը ժառանգած կատուներ, որոնք և դարձան ժամանակակից բուրմանական կատվի նախահայրերը[4]։

Ցեղատեսակի նախնական ստանդարտը ներկայացվել է արդեն 1934 թվականին, իսկ 1936-ին ընդունվել է։ Նոր ցեղատեսակին առաջինը ճանաչել է ամերիկյան CFA ֆելինոլոգիական ֆեդերացիան 1957 թվականին, ավելի ուշ ցեղատեսակը ճանաչվել է և այլ ֆեդերացիաների կողմից։ Սակայն ցեղատեսակի առաջին և երկրորդ ճանաչումների միջև` 1947 թվականին բուրմաների գրանցումը դադարեցվել է` ցեղատեսակի կատուների ամենաքիչը երեք զտարյուն սերունդների ներկայացման անհնարինության պատճառով։ Մինչև 1957 թվականը իրավիճակը փոխվել է, և ցեղատեսակը վերջնականապես ստացել է իր վերջնական ճանաչումը ֆելինոլոգների կողմից[3]։

Ցեղատեսակի ստանդարտներ խմբագրել

 
CFA ստանդարտով շամպան գունավորման բուրմանական կատու

Բուրմա։ Ստանդարտ CFA

Ընդհանուր բնութագիր. Կատարյալ բուրման պետք է ստեղծի միջին չափի կատվի տպավորություն՝ ամուր ոսկորներով, լավ զարգացած մկաններով և անսպասելի մեծ քաշով իր չափի համար։ Կլորացված գլխով, արտահայտիչ աչքերով և հմայիչ արտահայտությամբ այն ներկայացնում է լիովին սովորական կատու, որը նման չէ ոչ մի այլ ցեղատեսակի։ Անթերի ֆիզիկական նորմա հիանալի մկանային ակտիվությամբ։ Չպետք է լինեն գիրացման, թուլության կամ աանտարբերության ախտանիշներ։

Ականջներ և աչքեր. Գյուխը հաճելի կլորացված է, առանց հարթ մակերեսների ինչպես դիմացից, այնպես էլ կողքից։ Աչքերի մեջ զգալի հեռավորություն ունեցող, լցված դունչը սահուն անցնում է լայն, լավ զարգացած, կարճ, գլխի կլորացված եզրագծերը չխախտող դնչիկի։ Կողքից նկատվում է արտահայտված անցում ճակատից քիթը (visible nose break): Կզակն ամուր է, կլորացված։ Վիզը լավ զարգացած է։ Ականջները միջին չափի են, տեղակայված միմյանցից լավ հեռավորության վրա, հաստ են սկզբանամասում և կլորացված ծայրերում։ Մի քիչ առաջ թեքված ականջները իրենց ներդրումն են ունենում Բուրմայի կենդանի կերպարի մեջ։ Աչքերը մեծ են, տեղակայված միմյանցից մեծ հեռավորության վրա, ունեն կլորացված շրջանակ և դեղին են։

 
Մոխրագույն և սև
 
Շոկոլադ

Մարմին. Միջին չափի է, լավ զարգացած մկաններով, տեսքից հավաք։ Կատուների համար, ենթադրենք, մեծ չափ է։ Ունի հաստ կլորացված կրծքավանդակ, մեջքի ուղիղ գիծ ուսերից մինչև պոչը։ Վերջույթներ. Մարմնի հետ լավ համամասնություն են կազմում։

Թաթեր. Կլոր են։ Բնորոշ սպիտակ «գուլպաներով»։ Առջևի թաթի վրա կա հինգ մատ, հետևի թաթի վրա` վեց։

 
Շագանակագույն բրիտանական / եվրոպական տեսակ
 
Շոկոլադ գունավորում (Ամերիկյան "Շամպայն") Բրիտանական / Իգական Սեռի Եվրոպական կատու
Շոկոլադ (Ամերիկյան "Շամպայն") Բրիտանական / Եվրոպական

Պոչ. Փափուկ է, հավասարաչափ և մուգ գունավորմամբ։

Մորթի. Նոսր և փափուկ է։ Պահանջում է ամենշաբաթյա սանրում։

Թերություններ. Արտահայտված մազեր արտաքին կողմից առջևի կամ հետևի վերջույթներին։ Շերտերի թույլ արտահայտված հետքերը թույլատրելի են կատուների և երիտասարդ մեծերի մոտ։ Երկարացված, էապես նեղացված դունչ, որը առաջատար է գլխի սուր ձևից, ինչը փոքրացնում է գլխի շրջանակի կլորությունը։ Կանաչ աչքեր։ Սխալ պոչ։

Վարկաբեկող ցեղատեսակներ. Կոտրված պոչ, մեդալիոններ կամ բծեր։ Երկնագույն աչքեր։ Շլություն։ Քթի ծայրի կան թաթերի բարձիկների սխալ գույն:Կծվածքի անոմալիա, ինչը հանգեցնում է ուժեղ արտահայտված գերկծվածքի կամ թերկծվածքի, որը վիզուալ խախտում է ստանդարտում նկարագրված պրոֆիլը։ Ծնոտի ոչ ճիշտ ձևավորում, ինչը հանգեցնում է դրսում ներկայացվող ցցված ատամների կամ շատ ծռված դեմքի կամ ծնոտի։ Արտահայտված մազեր մարմնով։ Ցանկացած գունավորում, որը տարբերվում է չորս թույլատրելի գունավորումներից. սամույրի, շամպան, երկնագույն և պլատինե։

Ընդհանուր տպավորություն. Բուրման տարբերվում է այլ ցեղատեսակներից իր յուրահատուկ գունավորմամբ, որը պայմանավորված է գենով (cbcb): Այս վառ ցեղատեսակի զարմանալի բնութագիրը մետաքսյա մորթին և արտահայտիչ աչքերն են։ Սրանք միջին չափի ոճային կատուներ են։ Յուրաքանչյուր նմանությունը սիամական կամ խիտ բրիտանական տեսակի հետ պետք է դիտարկվի որպես թերություն։

Գլուխ. Տեսքը դիմացից. կարճ դեմք, որը հաստ է կնճիռներում, նեղանում է դեպի բութ դնչիկը։ Գլխի վերին մասը հաստ է և թեթևակի կլորացված հաստ դասավորված ականջների միջև։ Կողքից. ճակատը թեթևակի կլորացված է. քթի ծայրը և կզակը ձևավորում են ուղղահայաց գիծ։ Քիթ. արտահայտված դադար հիմքում, ծնոտներ. հզոր, կզակը ուժեղ է, կողքից երևում է ուժեղ ստորին ծնոտը։

Վիզ. Կարճ, հաստ, մկանային։

Առողջություն խմբագրել

Ամբողջությամբ Բուրման համարվում է կատուների բավականին առողջ ցեղատեսակ, որի ներկայացուցիչները ճիշտ խնամքի դեպքում ապրում են բավականին երկար և իրենց տերերի մոտ չեն հարուցում լուրջ խնդիրներ։ Սակայն նրանք ունեն որոշ առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել։ Բուրմաները ջերմասեր են և վատ են տանում տարանցիկ քամիները և ջերմաստիճանի տատանումները, հատկապես՝ ջերմաստիճանի սուր, և առավել ևս երկար անկումները։

Ինչպես նաև բուրմայի ամերիկյան տեսակի մոտ կարճացված դնչի պատճառով կարող են առաջանալ խնդիրներ բարձրացած արցունքազատման հետ։ Ինչպես նաև նրանք, ինչպես պարսիկներն ու էկզոտները, կարող են խռմփացնել։

Ինչպես նաև մի շարք անասնաբույժներ նշում են բուրմաների հակումը հիպոկալեմիային[4]։

Հետաքրքրիր փաստեր խմբագրել

Մեծ Բրիտանիայում 1970 թվականին բուրմա ցեղատեսակի կատուն ծնել է ռեկորդային քանակության կատու՝ 19: Ծնումից ողջ են մնացել միայն 15-ը, որոնց մեջ կար մեկ էգ կատու, իսկ մնացածները արու էին։

Բուրմայի արտահայտիչ ոսկեգույն աչքերը ունեն հետաքրքիր առանձնահատկություն` նրանք փոխում են գույնը կախված լույսի աղբյուրից և լուսավորման ինտենսիվությունից[4]։

Իրենց հայրենիք Բիրմայում այս կատուների նախնիները համարվել են վանականների հոգիների մարմնացումը և եղել են եկեղեցիների պատվավոր բնակիչները։ Ինչպես նաև համարվում էր, որ այս կատուները դառնալու են մահացածի հոգու ուղեկիցները անդրշիրիմյան կյանքում[2]։

Ժամանակակից բուրմային նմանվող կատուները առաջին անգամ հիշատակվում են Եվրոպայում՝ ՙՙԿատուների մասին բանաստեղծությունների գրքում՚՚[5], այսինքն հայտնվել են 1350-1767 թվականների միջև։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бурма / Т. П. Томилова // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 375. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  2. 2,0 2,1 «Бурманская кошка: фото, характер, описание породы». www.kp.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  3. 3,0 3,1 «Бурманская короткошерстная кошка: ИСТОРИЯ ПОРОДЫ - Породы кошек - CATS-портал». cat.mau.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Бурманская кошка: описание, характер, фото, цена, содержание». moja-koshka.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  5. Treatise on Cats(անգլ.) // Wikipedia. — 2017-06-26.

Արտաքին հղումներ խմբագրել