Բուրաք Սևինչ (թուրքերեն՝ Burak Sevinç, հոկտեմբերի 27, 1985(1985-10-27)[1], Զոնգուլդաք (քաղաք), Թուրքիա[1]), կինոյի և հեռուստատեսության թուրք դերասան։ Նկարահանվել է Բարև, կյանք, Երդում, Գայլերի հովիտ։ Թակարդ հեռուստասերիալներում։ Նկարահանվել է Հետք հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Kanal D հեռուստաալիքով։

Բուրաք Սևինչ
թուրքերեն՝ Burak Sevinç
Ծնվել էհոկտեմբերի 27, 1985(1985-10-27)[1] (38 տարեկան)
ԾննդավայրԶոնգուլդաք (քաղաք), Թուրքիա[1]
ԿրթությունՅըլդըզ տեխնիկական համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Բուրաք Սևինչը ծնվել է 1985 թվականի ապրիլի 1-ին Ստամբուլում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Յըլդըզ տեխնիկական համալսարանում։ Բուրաքը նվագում է քանոն, ուդ, ջութակ և կիթառ։ 2012 թվականին կատարել է իր առաջին դերասանական քայլերը՝ նկարահանվելով «Հորս համար» հեռուստասերիալում[2]։ Այնուհետ նկարահանվել է այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Սուտ աշխարհ», «Բա՛րև, կյանք», «Ես նրան շատ էի սիրում», «Գայլերի հովիտ։ Թակարդ» և «Ամուսնացած և կատաղած» հեռուստասերիալները[3]։ Բուրաքն զբաղվում է նաև մոդելային կարիերայով։ Նկարահանվել է մեծ հեղինակություն ունեցող «Երդում» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ֆեթհիի դերը։ Նկարահանվել է Հետք հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Kanal D հեռուստաալիքով։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստասերիալ խմբագրել

Տարի Հեռուստասերիալ Դեր Ծանոթագրություններ
2012 Հորս համար Երկրորդական դեր
2012 Սուտ աշխարհ Երկրորդական դեր
2013 Բա՛րև, կյանք Երկրորդական դեր
2013 Ես նրան շատ եմ սիրում Հասան Երկրորդական դեր
2013-2015 Գայլերի հովիտ։ Թակարդ Թիմուր Երկրորդական դեր
2015 Ամուսնացած և կատաղած Ջիհան Երկրորդական դեր
2016 Ալթընսոյների ընտանիք Օղուզ Քաթրան Երկրորդական դեր
2017-2019 Երդում Ֆեթհի Քուլաքսըզ (Ավջը) Երկրորդական դեր
2019 Հետք Ջեմ Յենիլմեզ Գլխավոր դեր

Կինո խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություններ
2012 Ճամփաբաժան Յուսուֆ Երկրորդական դեր
2016 Նա կվերադառնա Երկրորդական դեր
2017 Թաղամաս Երկրորդական դեր

Ֆիլմարտադրություն խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականին ամուսնացել է Շիրին Քըլավուզի հետ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.biyografya.com/biyografi/20066
  2. «Learn about Burak Sevinc». Famous Birthdays (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  3. dizicentral (2018 թ․ դեկտեմբերի 3). «BURAK SEVINC BIOGRAPHY». Turkish Entertainment (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Şirin Kılavuz Kimdir? Kaç yaşında? Evli mi? Kısaca Hayatı ve Biyografisi». 2018 թ․ մարտի 8. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.