Բուսաբանական պատկերասրահ (Փարիզ)
Փարիզի Բուսաբանական պատկերասրահ (ֆր.՝ Galerie de Botanique), Փարիզի Բնության պատմության ազգային թանգարանի մաս։ Պատկերասրահն ունի աշխարհի ամենահին և ամենամեծ բույսերի հավաքածուն` Ֆրանսիայի Հերբարիում (ֆր.՝ Herbier national):
Բուսաբանական պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Փարիզի 5-րդ շրջան |
Վայր | Բույսերի այգի |
Մասն է | Բնական պատմության ազգային թանգարան |
Հասցե | rue Buffon? (18) |
Հիմնադրվել է | 1935 |
Այցելուներ | 10 510 մարդ (2019)[1] |
Կայք | mnhn.fr/fr/botanique(ֆր.) |
![]() | |
![]() |
Թանգարանի պատմություն
խմբագրելՊատկերասրահը դասակարգվել է որպես պատմական հուշարձան։ Թանգարանի հավաքածուի պատմական հիմքը թագավորական հերբարիումն է, որը ստեղծվել է 1635 թվականին։
Մշտական ցուցադրության համար նախատեսված տարածքը բացվել է 2013 թվականի նոյեմբերի 27-ին։
2008—2012 թվականներին թանգարանը փակվել է վերանորոգման նպատակով։
Հավաքածու
խմբագրելԹանգարանային հավաքածուն պարունակում է ավելի քան 8 միլիոն բույսերի ցուցանմուշներ, ինչպես նաև ֆոտո և վիդեո նյութեր, փաստաթղթեր, գրքեր, պարբերականներ, տպումներ և հիմնական հավաքածուի հետ կապված այլ նյութեր։ Հավաքածուի մի մասը` ավելի քան 6 միլիոն թերթ հերբարիում, թվայնորեն հասանելի է թանգարանի պաշտոնական կայքում, որը հնարավորություն է տալիս այցելուներին գրել և ավելացնել տեղեկատվություն ցուցադրվող ցուցանմուշների վերաբերյալ։ Այս թվայնացված նմուշներից 500000-ը «տեսակներ» են (յուրաքանչյուր «տեսակ» նմուշ է, որը ծառայում է որպես տվյալ տեսակի գիտական նկարագրության օրինակ)։ Հավաքածուներն անընդհատ ավելացվում են (յուրաքանչյուր տարի ավելացվում է 10.000-ից 15.000 նմուշ)։ Թանգարանում կան նաև բույսերի սերմերի հավաքածուներ։
Գործնական տեղեկատվություն
խմբագրելՊատկերասրահը բաց է ամեն օր, բացի երեքշաբթի օրերից և մայիսի 1-ից։
Պատկերասրահ
խմբագրել-
Պատկերասրահի տեսքը պարտեզի կողմից
-
Պատկերասրահի տեսքը Բուֆոն փողոցի կողմից
-
Ազգային հերբարիում (ցուցանմուշներ)
-
Հերբարիումի նմուշ (գաճաճ իրիս)
-
Սերմերի հավաքածուներ
-
Բուսաբանական պատկերասրահի կենդանի ժառանգության սածիլները