Բուռն ամառային գիշերներ (ֆիլմ)

«Բուռն ամառային գիշերներ» (անգլ.՝ Hot Summer Nights), ամերիկյան դրամատիկ ֆիլմ՝ թողարկված 2017 թվականին։ Ֆիլմի պրեմիերիան տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 13-ին SXSW փառատոնի ժամանակ։ Ֆիլմը սահմանափակ վարձույթի է հանվել 2018 թվականի հուլիսի 27-ին։

Բուռն ամառային գիշերներ
անգլ.՝ Hot Summer Nights
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա և ռոմանտիկ ֆիլմ
Թվականհուլիսի 27, 2018 և մարտի 13, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷլայջա Բայնում
ՊրոդյուսերԴեն Ֆրիդկին
ԴերակատարներՄայկա Մոնրո, Թիմոթի Շալամե[1], Ալեքս Ռոու[1], Ուիլյամ Ֆիչտներ[1], Թոմաս Ջեյն[1], Մայա Միտչել[1], Էմորի Կոեն և Ջեք Քեսի
ՕպերատորԽավիեր Ջուլիա
ԵրաժշտությունՈւիլ Բեյթս
ՄոնտաժԴեն Զիմերման և Թոմ Կոստանտինո
Պատմվածքի վայրՄասաչուսեթս
Տևողություն120 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

1991 թվական։ 13-ամյա դեռահաս Դենիել Միդդլթոնի հայրը մահանում է։ Տղան ծանր է տանում հոր կորուստը և սկսում է փակվել ինքն իր մեջ։ Ժամանակի մեծ մասը Դենիելն անցկացնում էր տանը՝ զբաղվելով մեդիտացիայով։ Մայրը, տեսնելով նրա ապրումները, որոշում է ամռանը Դենիելին ուղարկել մորաքրոջ մոտ։ Մորաքույրը ապրում էր ոչ այնքան մեծ առողջարանային քաղաքում, որը գտնվում էր Քեյփ-Քոդ թերակղզում։ Այդտեղ Դենիելը գումար է վաստակում՝ աշխատելով որպես խանութի վաճառող։

Մի անգամ նրա մոտ է գալիս Հանթեր Ստրոուբերին, որը տեղական խուլիգան էր։ Նա խնդրում է Դենիելին թաքցնել մարիխուանան իրեն հետապնդող ոստիկաններից։ Այս դեպքից հետո տղաները դառնում են ընկերներ։ Հանթերը գումար էր վաստակում «խոտեր» վաճառելով։ Դենիելը խնդրում է իրեն նույնպես վերցնել այդ բիզնեսում աշխատելու համար։ Նա հեշտությամբ է ընտելանում այդ գործին և անգամ սկսում է ծրագրեր մշակել ավելի շատ փող աշխատելու համար։ Այդ ժամանակ մի ավազակ է հայտնվում Դեքս անունով, որը խոստանում է նրանց մատակարարել ապրանքներ այնքան քանակությամբ, որքանը կարող էին փողի վերածել։ Նրանց գործը էլ ավելի է առաջ գնում, և ընկերները հարստանում են։

Բացօթյա կինոթատրոնում Դենիելը պատահաբար ծանոթանում է տեղի ամենացանկալի աղջկա՝ Մաքքեյլայի հետ։ Այդ ծանոթության մասին նա պատմում է Հանթերին, որը բացատրում է Դենիելին, որ Մաքքեյլան իր քույրն է և որ նա թույլ չի տա մոտենալ նրան։ Բացի այդ՝ Դենիելը իմանում է, որ Հանթերը և քույրը կռված են մոր մահվան պատճառով, և նրանք վաղուց չեն խոսում իրար հետ։ Ամեն դեպքում Դենիելը սկսում է հանդիպել Մաքքեյլայի հետ, որն իր հերթին խնդրում էր հեռու մնալ իր եղբորից, որն զբաղվում էր թմրանյութերի գործով։

Դենիելը հանդես է գալիս նոր գաղափարներով ընդլայնելու իր և Հանթերի բիզնեսը։ Նա առաջարկում է վաճառել կոկաին արդեն իմանալով, թե որտեղից կարելի էր ձեռք բերել։ Հանթերը կտրականապես դեմ է լինում դրան, բացի այդ դա դուր չէր գա նրանց գլխավորին՝ Դեքսին։ Այս պարագայում Դենիելը որոշում է գործել միայնակ։ Նա գործարքի է գնում կոկաինի որոշակի խմբաքանակ գնելու համար, բայց այնտեղ նրան խաբում են։ «Փոշի» նա չի ստանում, իսկ փողերը իրենից վերցնում են։ Դեքսին պարզ է դառնում, որ իր մարդիկ, որոնք մարիխուանա էին վաճառում, արդեն ցանկանում էին կոկաինի գործով զբաղվել։ Նա մեկնում է քաղաք, որպեսզի պատժի նրանց։ Դեքսը Հանթերին գտնում է և սպանում։ Դենիելը այդ ժամանակ փորձում էր Մաքքեյլային գտնել։

Ֆիլմի ամբողջ պատմությունը պատմվում է մի երեխայի անունից, որը հայտնվում է միայն ֆիլմի վերջում։

Դերերում խմբագրել

  • Տիմոտի Շալամե՝ Դենիել «Դեննի» Միդդլթոն
  • Մայկա Մոնրո՝ Մաքքեյլա «Քեյ» Ստրոուբերի
  • Թոմաս Ջեյն՝ սերժանտ Ֆրենկ Ստրոուբերի
  • Ալեքս Ռոու՝ Հանթեր Ստրոուբերի
  • Մայա Միտչել՝ Էմի Քելհուն
  • Էմորի Քոեն՝ Դեքս
  • Ուիլյամ Ֆիչտներ՝ Շեպ
  • Ջեք Քեսի՝ Պոնիտեյլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ խմբագրել