«Բուկ-Մ2» (ռուս.՝ Бук-М2, ԳՀՎ ինդեքսը՝ 9K317, ԱՄՆ ՊՆ և ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SA-17 Grizzly («Գրիզլի»), զենիթահրթիռային համալիր։ Մշակվել է Վիկտոր Տիխոմիրովի անվան սարքաշինական ԳՀԻ-ում։ Միջին հեռահարության Բուկ Մ2 բազմափողանցքավոր, բազմաֆունկցիոնալ ԶՀՀ-ները նախատեսված են ռազմավարական և մարտավարական ավիացիայի ինքնաթիռների, ուղղաթիռների, այդ թվում՝ կախված, թևավոր հրթիռների և այլ աերոդինամիկական թռչող օբյեկտների խոցման համար (դրանց հնարավոր կիրառման ողջ տիրույթում), մարտավարական բալիստիկ և ավիացիոն հրթիռների, հակառակորդի ինտենսիվ ռադիոէլեկտրոնային և կրակային հակազդեցության պայմաններում կառավարվող ավիառումբերի, ինչպես նաև վերգետնյա և վերջրյա ռադիոկոնտրաստային թիրախների գնդակոծման համար։ ԶՀՀ-ն կարող է կիրառվել մարտական գործողությունների տարբեր ձևերի ժամանակ զորքերի (զորային օբյեկտների), վարչա-արդյունաբերական օբյեկտների և երկրի տարածքների հակաօդային պաշտպանության համար[1]։

Բուկ-Մ2
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակ"երկիր-օդ"դասի հրթիռային համալիր
Բուկ զենիթային համալիրի 9Մ38Մ1 հրթիռ-հուշարձան Դոլգոպրուդնիի գիտաարտադրական ձեռնարկության դիմաց

«Բուկ-Մ2»" համալիրի տարրերը հավաքվել են «Միտիշչինսկի մեքենաշինական գործարան» ԲԲԸ-ի արտադրության ԳՄ-569 շասսիի վրա[2]։ «Բուկ-Մ2Է» (արտահանման մոդիֆիկացիա) համալիրի տարրերը պատվիրատուների ցանկությամբ[3] հավաքվում են Volat-ի («Մինսկի անիվային քարշակների գործարան» ԲԲԸ) արտադրության «ՄԶԿՏ-69221» շասսիի վրա[4]։

Նպատակակետի արդյունավետ արտացոլման մակերեսը 0,05-0,1 մ² է[1][5]։՛

Պատմություն խմբագրել

 
Անվավոր ՍՕՈՒ 9А317ЭК МАКС-2011 ավտոսալոնում
 
ՍՕՈՒ 9А317ЭК հրամանատարի հեռակառավարման վահանակ МАКС-2011 ավտոսալոնում
 
ՊԶՈՒ 9А316 2012 թվականի Հաղթանակի զորահանդեսի փորձի ժամանակ

Մշակումն ավարտվել է 1988 թվականին։ Օգտագործվում է 9М317 հրթիռ։

Համալիրի փոքր արդիականացման մեկնարկից ի վեր 9К37-ն աշխատանքներ են ծավալել խորապես վերափոխված տարբերակի ստեղծման ուղղությամբ, որը կարող է կրակ բացել 24 թիրախների վրա։ Նախորդ մոդիֆիկացիաների համեմատությամբ F-15 տիպի ինքնաթիռների խոցման գոտին ավելացել է մինչև 50 կիլոմետր, ALCM թեւավոր հրթիռների խոցման հավանականությունը մինչև 26 կիլոմետրի վրա՝ 70-ից մինչեւ 80 տոկոս, ուղղաթիռները կարող էին խոցվել 70-ից մինչեւ 80 տոկոս հավանականությամբ։ Առավելագույն արագությունը հրետանային թիրախների 1100 մ/վ ընդառաջ եւ 300-400 մ/վ հետապնդմամբ։ Համալիրը կարող է տեղակայվել 5 րոպեում, հրաձգության տեմպը 4 վայրկյան է, իսկ արձագանքման ժամանակը՝ 10 վ։ 1988 թվականին համալիրն ընդունվել է ցամաքային զորքերի հակաօդային պաշտպանության սպառազինության մեջ։ ԽՍՀՄ փլուզման և Ռուսաստանի ծանր տնտեսական իրավիճակի պատճառով համալիրի սերիական արտադրություն չի ծավալվել։ Տասնհինգ տարի անց համալիրի փաստաթղթավորումն արդեն լրամշակվել է ժամանակակից տարրական բազայի սերիական արտադրության համար։ 2008 թվականից համալիրն ընդգրկվել է Ռուսաստանի զորքերի սպառազինության մեջ[6][7]։

2009 թվականի դեկտեմբերի 22-ին «Ոսկե գաղափար» ազգային մրցանակի հանձնման ժամանակ (2008 թվականի արդյունքներով) «ռազմական նշանակության արտադրանքի արտադրության բնագավառում հաջողությունների համար» անվանակարգում 3-րդ մրցանակի դափնեկիր է դարձել «ՈՒՄԶ» ԲԲԸ-ի հեղինակային կոլեկտիվը Վ․ Տիխոնիրովի անվան սարքաշինական գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ «Բուկ-Մ2Է» զենիթահրթիռային համալիրի սերիական արտադրության յուրացման համար։

Ռուսաստանի Դաշնության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի կարգադրությամբ «Բուկ-Մ2Է» ԶՀՀ-ների մշակման և սերիական յուրացման համար հեղինակային կոլեկտիվին շնորհվել է գիտության և տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի Դաշնության կառավարության 2012 թվականի մրցանակի դափնեկիրների կոչում[8]։

«Ավիացիոն սարքավորում» (ռուս.՝ «Авиационное оборудование») հոլդինգի գլխավոր տնօրենի հայտարարության համաձայն՝ «Բուկ-Մ2Է» ԶՀՀ-ը այս պահին գործող միջին շառավղով հակաօդային պաշտպանության ամենաարդյունավետ միջոցն է, որը հեռահարությամբ և խոցման արդյունավետությամբ գերազանցում է գոյություն ունեցող բոլոր միջազգային անալոգներին[9]։

Համալիրի կազմ խմբագրել

  • Մարտական միջոցներ․
    ЗУР 9М317,
    СОУ 9А317,
    ПЗУ 9А316,
  • Կառավարման միջոցներ՝
    КП 9С510,
    СОЦ 9С18М1-3,
    РПН 9С36։

Զարգացում խմբագրել

«Բուկ-Մ2» համալիրի հիման վրա մշակվել է նոր «Բուկ-Մ3» համալիր՝ էլեկտրոնիկայի նոր բաղադրիչներով։

Շահագործող երկրներ խմբագրել

  •   Ադրբեջան – ստույգ թիվը հայտնի չէ։ Զորահանդեսի ժամանակ ներկայացվել են «Բուկ-ՄԲ» մոդելի զենիթահրթիռային համալիրներ 9Մ317 հրթիռներով,
  •   Ալժիր – 2011 թվականին պայմանագիր է կնքվել 2014-2015 թվականներին 48 միավոր Բուկ-Մ2Է մատակարարելու վերաբերյալ[10],
  •   Հայաստան – որոշ քանակի «Բուկ-Մ2» 2016 թվականի դրությամբ[11],
  •   Վենեսուելա – 12 Բուկ-Մ2Է և 200 ЗУР 9М317՝ 2013 թվականի դրությամբ[12],
  •   Ռուսաստան – առնվազն 90 միավոր՝ 2020 թվականի դրությամբ[13],
  •   Սիրիա – «Բուկ-Մ2Է» 9К317Э 18 համալիր մատակարարվել է Ռուսաստանից 2011 թվականին[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 АО "НИИП имени В.В. Тихомирова". «Многоцелевой зенитный ракетный комплекс средней дальности «Бук-М2»». Зенитное направление разработок. Сайт НИИ Приборостроения имени В.В. Тихомирова.
  2. ««Бук-М2» на шасси ГM-569». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  3. Виктор Мясников (2012 թ․ մայիսի 18). «Длинная рука "Алмаз–Антея"». Интервью с заместителем генерального директора концерна по заказам и поставкам Виталием КНЯЗЕВЫМ и начальником управления по научно-техническому развитию, системным и прикладным исследованиям Сергеем ДРУЗИНЫМ. «Независимое военное обозрение». Независимая газета.
  4. «Семейство унифицированных корпусных шасси МЗКТ-6922». Комплексные решения для перевода вооружения с гусеничных платформ на колёсные. МЗКТ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  5. Вячеслав Викторович ЛАПИН – генеральный директор ОАО «Ульяновский механический завод» (2014-07). «Для успешной боевой работы. Зенитный ракетный комплекс «Бук-М2Э». Тренажер самоходной огневой установки ЗРК «Бук-М2Э»». Оборонно-промышленный комплекс. ООО «ИД «Национальная оборона».
  6. Оружие «Старта». 60 лет трудовой и боевой славы, стр. 49—53
  7. «Зенитный ракетный комплекс средней дальности 9К317 «Бук-М2»». Ракетная техника. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
  8. Пресс-служба ОАО «Концерн ПВО «Алмаз - Антей» (2013 թ․ մարտի 6). «Авторский коллектив создателей ЗРК "Бук-М2Э" стал лауреатом премии Правительства РФ». Новости концерна. ОАО «Концерн ПВО «Алмаз - Антей». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին.
  9. Заместитель главного конструктора «Старта» стал лауреатом Премии Правительства РФ в области науки и техники за вклад в разработку ЗРК Бук-М2Э - ВПК.name
  10. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.«Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  11. Вся техника, представленная на военном параде в Ереване, является собственностью Армении — Минобороны
  12. «Trade Registers». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  13. The Military Balance 2020,p.196
  14. Чем будет воевать Сирия в случае возможной внешней агрессии? — ВПК.name

Արտաքին հղումներ խմբագրել