Բուլղարական խխունջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Փափկամարմիններ
Ընտանիք Օրկուլիդներ
Տեսակ Բուլղարական խխունջ
Լատիներեն անվանում
Orculella bulgarica


Բուլղարական խխունջ (լատին․՝ Orculella bulgarica), օրկուլիդների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

6,5-8,0 մմ բարձրությամբ, 3,0-3,2 մմ լայնությամբ, ելանցքի վերին հատվածում՝ մեկ ատամով, վերին կարճ կոնաձև հատվածով, բավականին ուռուցիկ խեցին գլանաձև է և ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտելիս հայտնաբերվում է նաև կոնաձև թմբիկ[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Իսպանիայում, Բուլղարիայում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Հայաստանում հայտնի է միայն մեռած առանձնյակներ, որոնք Մարսիկ գետի արտանետումներից հավաքվել են Սևանա լճի մոտ, որտեղ հավանաբար բերվել են ջրի հոսքով մոտակա լանջերից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է տափաստանամարգագետիններում, ալպյան կամ ենթալպյան գոտիներում։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։

Պահպանություն խմբագրել

Ծայրահեղ սահմանափակ արեալով, հազվագյուտ, հավանաբար, ռելիկտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Թվաքանակի և դրա փոփոխության միտումները հայտնի չեն։ Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։ Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարական խխունջ» հոդվածին։