Բուիտրագո դել Լոսոյա ամրոց
Բուիտրագո դել Լոսոյա ամրոց (իսպ.՝ Castillo de Buitrago del Lozoya), ամրոց Բուիտրագո դել Լոսոյա քաղաքում, Իսպանիա։ Կառուցվել է գոթիկ, մուդեխար ոճով 15-րդ դարում՝ Լոսոյա գետի ափին։ Կառույցը կրում է արաբական ազդեցություն, եղել է մուսուլմանական ամրոց։ Այսպես են վկայում 12-րդ դարում հայտնված առաջին գրավոր աղբյուրները։
Բուիտրագո դել Լոսոյա ամրոց | |
---|---|
Բնօրինակ անվանում Castillo de Buitrago del Lozoya | |
Դիրք | Բուիտրագո դել Լոզոյա Իսպանիա |
Կառուցվել է | 15-րդ դար |
Ճարտարապետական ոճ(եր) | Գոթիկ Մուդեխար |
Իսպանիայի պատմամշակութային հուշարձան | |
Պաշտոնական անուն Castillo de Buitrago del Lozoya | |
Տեսակ | Անշարժ |
Չափանիշ | Հուշարձան |
Նախագծվել է | 1931 |
Գրանցահամար | RI-51-0000721 |
Պալատը մասամբ է պահպանվել, գրեթե ավերակներ են։ Հիմնականում վնասվել է Պիրենեյան պատերազմների ժամանակ։ Շինության որոշ հատվածներ օգտագործվում են հասարակական միջոցառումների կամ փառատոների ժամանակ։
1931 թվականին ճանաչվել է որպես Իսպանիայի պատմամշակութային հուշարձան[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Իսպանիայի պատմամշակութային հուշարձաններ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բուիտրագո դել Լոսոյա ամրոց կատեգորիայում։ |