Բութանի տեքստիլի թանգարան

Բութանի տեքստիլի թանգարան (անգլ.՝ Bhutan Textile Museum) կամ Տեքստիլի ազգային թանգարան, թանգարան, որը գտնվում է Բութանի Թհիմփհու քաղաքում, Բութանի ազգային գրադարանի հարևանությամբ։ Թանգարանը ղեկավարում է ազգային մշակութային հանձնաժողովը։ Հիմնադրման օրվանից` 2001 թվականին, թանգարանը հավաքել է բութանական տեքստիլների բացառիկ հնաոճ իրերի մեծ հավաքածու[2]։

Բութանի տեքստիլի թանգարան
Տեսակտեքստիլի թանգարան
ԵրկիրFlag of Bhutan.svg Բութան[1]
ՏեղագրությունԹհիմփհու
ՎայրԹհիմփհու
Ղեկավարության նստավայրԹհիմփհու, Բութան
Հիմնադրված է2001

Ապագայում նախատեսվում է, որ թանգարանը կդառնա տեքստիլի հետազոտությունների կենտրոն, այն նաև կոչված է խթանելու Բութանի մշակույթի և պատմության ուսումնասիրությունը[2][3]։

ՊատմությունԽմբագրել

Բութանի տեքստիլի նշանակությունը բացատրվում է բազմաթիվ գործոններով՝ խրթին և բարդ նախշերով, արտադրության եղանակներով, կրոնական, պետական և հասարակական միջոցառումներում ունեցած դերով և դրա սրբազան նշանակությամբ[3]։

Բութանի տեքստիլ թանգարանը ստեղծվել և հանդիսավորությամբ բացվել է 2001 թվականին, թագուհի Սանգայ Չոդեն Վանգչակի կողմից, որը նաև եղել է թանգարանի կուրատորը։ Թանգարանի ենթակառուցվածքների զարգացման համար հատկացվել է 165 000 դոլար։ Բութանի կառավարությունը և մասնավոր ներդրողները նույնպես օգնություն են ցուցաբերում թանգարանին, իսկ տեխնիկական աջակցություն է ցուցաբերել է Ամերիկյան Պիբոդի Էսեքս թանգարանը[2]։

Թանգարանային հավաքածուԽմբագրել

Թանգարանը բաժանված է վեց գոտու՝ արտացոլելով տեքստիլ արվեստի ոլորտում ձեռքբերումները, տեքստիլի դերը կրոնում, տեղական մանրաթելերից պատրաստված տեքստիլները, արքայական հավաքածուն և գործվածքների արտադրությունը[4]։ Թագավորական թանգարանի հավաքածուն պարունակում է մեծ թվով անգին հնաոճ իրեր, ներառյալ թագավորական պսակը, հագուստ և պարագաներ Բութանյան թագավորներից, Tsamdrak Goenpa-ի մարգարիտներով ասեղնագործված խարազան, Նորին մեծություն Շաբդրունգա Ջիգմե Ջորջիի անկողնային պարագաները[4]։

Որոշ բացառիկ ցուցանմուշներ թանգարանին ներկայացրել են Նորին մեծություն մայր-թագուհի Սանգայ Չոդեն Վանգչակը և այլ անհատներ. արքայական թագի առաջին նախատիպը, Բութանի առաջին և երկրորդ թագավորների կրած բրոքադային թիկնոցը, առաջին արքա Աշի Վանգմոնի քրոջ պսակը[2]։

Թանգարանի առաջին հարկում կան մանելու հմտությունների, մանրաթելերի ներկման, ջուլհակի պատրաստման և մանվածքների երկու կտորների ցուցադրություններ։ Երկրորդ հարկում կա դեկորատիվ գործվածքների և դրանցից պատրաստված ապրանքների ցուցադրություն[4]։ Թանգարանն ունի բութանցի տղամարդկանց և կանանց ավանդական հագուստի ցուցադրություն, ինչպես նաև` հատուկ կրոնական տոների համար հարմարեցված հագուստ[4]։

ՑուցադրությունԽմբագրել

Թանգարանում անցկացվում են գործվածքների լավագույն դիզայնի մրցույթներ։ Լավագույն հյուսվածքն ընտրում են թանգարանի այցելուները։ Թանգարանը նախատեսում է անցկացնել տեքստիլի փառատոն[2]։

Հյուսողների, վաճառողների և արվեստագետների հետաքրքրությունը սատարելու համար թանգարանում տեղի են ունենում գործվածքների աճուրդներ։ Աճուրդում նախնական գինը որոշում է հյուսողը, իսկ վաճառքից ստացված շահույթը բաժին է ընկնում թանգարանի գանձարանին։ Թանգարանում անընդհատ աշխատում են երկու ջուլհակներ, որոնք ցուցադրում են արտադրանքի պատրաստման գործընթացը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել