«Բու` քաղաքի կենտրոնում» (անգլ.՝ Downtown Owl), ապագա գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Լիլի Ռեյբի և Համիշ Լինկլեյթերի կողմից։ Ֆիլմի սցենարը ստեղծված է Չակ Կլոսթերմանի 2008 թվականի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմում նկարահանվել են Լիլի Ռեյբը, Հենրի Գոլդինգը, Վանեսսա Հադջենսը և Էդ Հարիսը։

Բու` քաղաքի կենտրոնում
անգլ.՝ Downtown Owl
Երկիր ԱՄՆ
ՀիմքDowntown Owl?
Թվականանհայտ
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀեմիշ Լինքլեյթեր և Լիլի Ռեյբ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1983 թվականին Հյուսիսային Դակոտայի հորինված Օուլ քաղաքում։ Պատմությունը կենտրոնանում է միմյանց փոխկապակցված երեք բնակիչների վրա՝ Հորասը մի ծերունի է, որն իր ցերեկներն անցկացնում է՝ հիշելով ավելի լավ ժամանակները տեղի սրճարանում, Միտչը՝ դեպրեսիայի մեջ գտնվող ավագ դպրոցի պահեստային պաշտպանը և Ջուլիանը՝ ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհին, որը վերջերս է տեղափոխվել քաղաք, նրանց, ինչպես նաև քաղաքի մյուս բնակիչների կյանքը փոխվում է ձնաբքի պատճառով։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2012 թվականի հոկտեմբերին հաղորդվել է, որ Ադամ Սքոթը և Նաոմի Սքոթը ձեռք են բերել Չակ Քլոսթերմանի «Բու քաղաքի կենտրոնում» վեպի իրավունքները, որը նրանք նախատեսում էին նկարահանել «Gettin Radios»-ում[1]։

2022 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Լիլի Ռեյբը, Էդ Հարիսը, Վանեսսա Հադջենսը, Ֆին Ուիթրոքը և Ջեք Դիլան Գրեյզերը միացել են ֆիլմի դերասանական կազմին, նաև այն, որ Ռեյբը ռեժիսոր է Հեմիշ Լինկլեյթերի հետ, որը գրել է սցենարը։ Տարածումը պետք է իրականացնի Sony Pictures Releasing-ը[2][3][4]։ Ֆիլմը դարձել է Սանդենս ինստիտուտի գեղարվեստական ֆիլմերի ծրագրի մի մասը[3]: Հայտարարվել է նաև, որ կոմպոզիտոր Թի Բոն Բերնեթը ստորագրել է ֆիլմի սաունդթրեքի համար[2][5][6]։ Հաջորդ օրը հայտնի է դարձել, որ Հենրի Գոլդինգը նույնպես միացել է ֆիլմի դերասանական կազմին[7][8]։

Նկարահանումները սկսվել են 2022 թվականի ապրիլի 3-ին Մինեսոտայում և կայացել են Սեյնթ Փոլում, Ինդիփենդենսում և Էլկո Նյու Մարկետում, ավարտվել են մայիսի սկզբին[9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rose, Lacey (2012 թ․ հոկտեմբերի 15). «Adam Scott and Wife Launch Production Co., Option Chuck Klosterman Novel, Add Adult Swim Specials (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  2. 2,0 2,1 DeVore, Britta (2022 թ․ ապրիլի 13). «Lily Rabe to Direct and Star in 'Downtown Owl' Alongside Vanessa Hudgens and Finn Wittrock». Collider (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  3. 3,0 3,1 Kroll, Justin (2022 թ․ ապրիլի 13). «Lily Rabe, Ed Harris, Vanessa Hudgens and Finn Wittrock To Star In Sony's Adaptation Of Chuck Klosterman's 'Downtown Owl'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Lily Rabe To Direct, Star in 'Downtown Owl' Film». Kirkus Reviews (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  5. «T Bone Burnett to Compose Music for Lily Rabe's & Hamish Linklater's 'Downtown Owl' | Film Music Reporter» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  6. «Downtown Owl sets cast and directors for an rural 80s 'white-out' drama». Film Stories (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  7. «Henry Golding Joins Ed Harris & More in New Drama Movie Downtown Owl». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  8. Galuppo, Mia (2022 թ․ ապրիլի 14). «Henry Golding Joins Sony's Chuck Klosterman Adaptation 'Downtown Owl' (Exclusive)». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  9. «Film Production Tax Credit Draws Indie Film With Star-Studded Cast To St. Paul». CBS News (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  10. Hewitt, Chris (2022 թ․ ապրիլի 27). «Oscar nominee Ed Harris and cast finishing up Minnesota-shot movie 'Downtown Owl'». Star Tribune. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.