Բոցիա
Botia striata
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ծածանակերպեր
Ընտանիք Ծածանաձկներ
Ցեղ Բոցիա
Լատիներեն անվանում
Botia
Gray, 1831


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 638919
NCBI 98400

Բոցիա (լատին․՝ Botia), ծածանաձկների ընտանիքի մեջ դասվող ձկների ցեղ։ Լայն տարածում են գտել որպես աքվարիումային ձկներ[1]։ Հանդիպում են Հարավարևելյան Ասիայի ոչ մեծ գետերում։ Հանդիպում են նաև Ինդոնեզիայի քաղցրահամ և մաքուր ջրերում[1]։

Մարմինն ունի տորպեդոյի տեսք։

Հանգիստ կենդանիներ են։ Ապրում են խմբերով։ Աչքի են ընկնում վառ գունավորմամբ, որի համար հաճախ են պահվում աքվարիումներում։

Խնամք խմբագրել

Սոցիալական կենդանիներ են, ապրում են վտառներով[2] և ցուցաբերում են ագրեսիվ վարք, եթե միայնակ են ապրում։ Դրա համար խորհուրդ է տրվում պահել 5-7 առանձնյակներից բաղկացած խմբով։ Աքվարիումի հատակն անհրաժեշտ է ծածկել որոշակի նյութերով, ինչպիսին են քարերը, տարբեր սնամեջ առարկաներ, կենդանիների կմախքներ։ Գրունտը, որով պատում են աքվարիումի հատակը, պետք է լինի փափուկ, ավազանման[3]։ Աքվարիումում ջրի ջերմաստիճանը պետք է լինի 24-26 °C: Անհրաժեշտ է օգտագործել օդափոխման և զտման սարքեր՝ աքվարիումի ջրի մաքրության և օդի անհրաժեշտ քանակն ապահովելու համար։

Տեսակներ խմբագրել

Ներկայումս հայտնի են այս ցեղի 9 հաստատված տեսակներ[4]՝

  • Botia almorhae John Edward Gray, 1831 (Almorha loach, Yo-yo loach, Pakistani loach)
  • Botia birdi Banawari Lal Chaudhuri, 1909 (Birdi loach)
  • Botia dario Francis Buchanan-Hamilton, 1822 (Bengal loach, Queen loach)
  • Botia histrionica Edward Blyth, 1860 (Golden zebra loach)
  • Botia kubotai Maurice Kottelat, 2004 (Burmese Border loach)
  • Botia lohachata Banawari Lal Chaudhuri, 1912 (Reticulate loach)
  • Botia rostrata Albert Günther, 1868 (Gangetic loach, Sergeant major loach)
  • Botia striata C. R. Narayan Rao, 1920 (Zebra loach)
  • Botia udomritthiruji Ng Heok Hee, 2007 (Emperor loach)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բոցիաները որպես աքվարիումային ձկներ
  2. «Նկարագիր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Խնամք, հիվանդություններ, տեսակներ, պատկեներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  4. Դասակարգում

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոցիա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոցիա» հոդվածին։