Բորշոդխեմ (ընկերություն)
Բորշոդխեմ (BorsodChem), պաշտոնական անվանումը` Wanhua-BorsodChem, հունգարական քիմիական ընկերություն, որը գտնվում է Հունգարիայի Կազինցբարցիկա քաղաքում։ Մասնագիտանում է իզոցիանատների, պոլիվինիլքլորիդիև վինիլի արտադրության մեջ։ Հիմնական գործարանը գտնվում է Կազինցբարցիկայում, սակայն արտադրությունն իրականացվում է նաև Չեխիայի Օստրավայում և Լեհաստանի Կենձեժին-Կոզլեում։ Մասնաճյուղեր կան Հունգարիայում, Բելգիայում, Չեխիայում, Խորվաթիայում, Իտալիայում և Լեհաստանում։ 2008 թվականից տեխնիկական աջակցության կենտրոնը գտնվում է Գյոդյոլյոյում։
Բորշոդխեմ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1949 |
Վայր | Kazincbarcika, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Քիմիական արտադրություն |
Հասույթ | 1,46 մլրդ €[1] |
Աշխատողների թիվ | 3124 մարդ (2014) |
Մայր ընկերություն | Wanhua Chemical Group Co., Ltd.? |
Կայք | borsodchem-group.com |
![]() |
ՊատմությունԽմբագրել
BorsodChem ընկերության նախապատմությունը սկսվում է 1949 թվականին Հունգարիայի հյուսիսում մի շարք քիմիական գործարաններ Borsodi Vegyi Kombinát ձեռնարկության մեջ միավորումից հետո և դրանցում պոլիվինիլքլորիդի արտադրությունը սկսվել է 1963 թվականին։ 1991 թվականին Բորշոդխեմը ստեղծվել է որպես Հունգարիայի առաջատար քիմիական ընկերությունը դարձած ձեռնարկության իրավահաջորդ։
2000 թվականին բաժնետոմսերի 24.7% -ը ձեռք է բերվել իռլանդական օֆշորային Milford Holdings ընկերության կողմից և վաճառվել Banca Commerciale Italiana -ի հունգարական մասնաճյուղին։ Vienna Capital Partners ընկերությունը մասնակցություն է ունեցել այս գործարքին, և Հունգարիայի վարչապետը պահանջել է այսպիսի գործարքի փաստով հետաքննություն[2][3]։
Ընկերությունը 2007 թվականին ձեռք է բերվել Պերմիրա (Permira) ընկերության կողմից[4], և այնուհետև 2011 թվականին վաճառվել է Wanhua Industrial Group ընկերությանը[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://ceginformacio.creditreform.hu/cr9310000063
- ↑ Corporate Governance Risk Survey in Hungary(չաշխատող հղում). Merit Research Working ePapers, No 5, June 2002
- ↑ Barnett Neil (հունվարի 8, 2006)։ «From Poland to Hungary, Gazprom takes stealth route to domination»։ London: The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-27-ին։ Վերցված է 2009-10-17
- ↑ BorsodChem: Permira nimmt Rohstoffhersteller von der Börse (գերմ.)
- ↑ Wanhua acquires full control of BorsodChem Archived 2021-01-24 at the Wayback Machine. (անգլ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք
- PU website
- PVC website
- Կազինցբարցիկայի ֆաբրիկայի կայքը
- Չեխիայի ընկերության ֆաբրիկայի կայքը
- Լեհաստանի ընկերության ֆաբրիկայի կայքը
- Wanhua Group-ի կայքը Archived 2020-06-10 at the Wayback Machine.