Բորիս Փարսադանյան

հայ ջութակահար, կոմպոզիտոր

Բորիս Քրիստափորի Փարսադանյան (Փարսադանով) (մայիսի 14, 1925(1925-05-14)[1], Կիսլովոդսկ, Տերսկի օկրուգ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 14, 1997(1997-05-14)[2], Տալլին, Էստոնիա), հայ կոմպոզիտոր, ջութակահար, Էստոնիայի արվեստի վաստակավոր գործիչ (1967)։

Բորիս Փարսադանյան
Ծնվել էմայիսի 14, 1925(1925-05-14)[1]
Կիսլովոդսկ, Տերսկի օկրուգ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Էստոնիա
Մահացել էմայիսի 14, 1997(1997-05-14)[2] (72 տարեկան)
Տալլին, Էստոնիա
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր և ջութակահար
Գործիքներջութակ
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

1948-1953 թվականներին սովորել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը (ջութակի բաժին), 1959 թ.-ին՝ Տալլինի կոնսերվատորիան (ստեղծագործական բաժին)։

1975-1988 թվականներին եղել է Էստոնիայի ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրել է «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ պոեմը (1950), 8 սիմֆոնիա (1958-1981), «Ապրեցեք դարերով» ռեքվիեմը (1962), «Աղ» օպերան (ըստ Բաբելի, 1972), սիմֆոնիա-կոնցերտ՝ մենակատար ջութակով (1977), ջութակի (1955), ֆլեյտայի (կամերային նվագախմբի հետ, 1978) կոնցերտներ, կամերային անսամբլներ, սոնատներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

• «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Բ, Երևան, 2007