Բորիս Սաղյան

հայ ըմբիշ, մանկավարժ

Բորիս Զինավորի Սաղյան (հունվարի 20, 1941(1941-01-20), Չափար, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ըմբիշ, մանկավարժ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ընբշամարտի տեսության և մեթոդիկայի մասնագետ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (2002), ՀՀ մանկավարժական ակադեմիայի անդամ (1997): ԽՍՀՄ սպորտի վարպետ (1962): ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող (2001):

Բորիս Սաղյան
Ծնվել էհունվարի 20, 1941(1941-01-20) (83 տարեկան)
ԾննդավայրՉափար, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1965)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր (1991)
Մասնագիտությունըմբիշ և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վարպետ

Կենսագրություն խմբագրել

Բորիս Սաղյանը ծնվել է 1941 թվականի հունվարի 20-ին, Չափար (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում) գյուղում։ 1965 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1973 թվականից աշխատում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, 1989 թվականից՝ ըմբշամարտի ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ ազգաբնակչության ֆիզկուլտուրայի զարգացման և պատրաստման հիմնահարցերին, տարբեր քաշային ըմբիշների ֆիզիկական պատրաստության խմբային առանձնահատկություններին[1]։

Անդամակցություն խմբագրել

  • ԵՊՀ մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի անդամ[2]

Պարգևեր խմբագրել

Երկեր խմբագրել

  • Ձյուդո. ըմբշամարտ։ Ուսումնական ձեռնարկ, Վ. Բ. Առաքելյան, Բ. Զ. Սաղյան, Երևան, 2009[3]։
  • Սամբո. ըմբշամարտ։ Ուսումնական ձեռնարկ Վ. Բ. Առաքելյան, Բ. Ս. Սաղյան, խմբագիր՝ Ա. Հակոբյան, Երևան, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, 2007[4]։
  • Յուրի Բաբայան. Ըմբշամարտի երախտավորը 75 / Կազմ. և առաջաբ.՝ Բ. Զ. Սաղյան, Երևան։ Ա. հ., 2004[5]:
  • Ըմբիշների բազային պատրաստության հիմնահարցերը, Երևան, 2002։
  • Физическая культура в системе здорового образа жизни, Е., 1989.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 390։
  2. «065 Մանկավարժություն | ԵՊՀ մասնագիտական խորհուրդներ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  3. Առաքելյան, Վահրամ Բազմասերի; Սաղյան, Բորիս Զինավորի (2009). Ձյուդո ըմբշամարտ։ Ուսումնական ձեռնարկ. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Առաքելյան, Վահրամ Բազմասերի; Սաղյան, Բորիս Զինավորի (2007). Հակոբյան, Ա (ed.). Սամբո ըմբշամարտ։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: տպ. Ֆիզ. կուլտ. հայկ. պետ. ին-տի.
  5. Սաղյան, Բորիս Զինավորի, ed. (2004). Յուրի Բաբայան. ըմբշամարտի երախտավորը 75. Երևան: Ա. հ.