Բորիս Մնացականյան

հայ աշխարհագետ-ջրաբան

Բորիս Պապիկի Մնացականյան (հունվարի 16, 1940(1940-01-16), Արճիս, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագետ-ջրաբան։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1976)։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1998)։

Բորիս Մնացականյան
Ծնվել էհունվարի 16, 1940(1940-01-16) (84 տարեկան)
Արճիս, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաշխարհագրագետ և ջրաբան
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտաշխարհագրություն և Ջրաբանություն
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1965)
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր (1998)
Տիրապետում է լեզուներինռուսերեն և հայերեն

Կենսագրություն խմբագրել

Բորիս Մնացականյանը ծնվել է 1940 թվականի հունվարի 16-ին Արճիս (այժմ Տավուշի մարզ) գյուղում։ 1965 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1965-1989 թվականներին եղել է Անդրկովկասյան ջրաօդերևութաբան գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1990 թվականից դասախոսում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի պետական համալսարանում։ 2002 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1992 թվականից՝ Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի ջրաբանության բաժանմունքի վարիչ։ Մնացականյանը ղեկավարել է ՀՀ ջրային պաշարների համալիր օգտագործման, գետերի հոսքի, հաշվեկշռի, ջրաբանության ատլասի, հիմնահարցերի ջրաբանության բնութագրերի կազմման աշխատանքները[1]։

Համահեղինակ է ՀԽՍՀ գյուղատնտեսական (ռուսերեն, 1984), Հայաստանի ազգային (հ. 1, 2007) ատլասների, «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանի գիտախմբագրական խորհրդի անդամ (2006):

Երկեր խմբագրել

  • Հայաստանի գետերի և լճերի ջրագրությունը, Երևան, 2002:
  • ԼՂՀ և հարակից տարածքների ջրագրությունը և ջրային հաշվեկշիռը, Երևան, 2004[2][3]:
  • Շիրակի կլիման և ջրերը, Երևան, 2005:
  • Հայաստանի ջրային հաշվեկշիռը, Երևան, 2005[4]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 154։
  2. Մնացականյան, Բորիս Պապիկի (2005). Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու հարակից տարացքների ջրագրությունը և ջրային հաշվեկշիռը. Երեւանի համալս. հրատ. ISBN 9785808406223.
  3. Մնացականյան, Բորիս Պապիկի; Առաքելյան, Յուրի Ալեքսանդրի (2005). Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու հարակից տարածքների ջրագրությունը և ջրային հաշվեկշիռը. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ. ISBN 9785808406223.
  4. Մնացականյան, Բորիս (2005). Հայաստանի ջրային հաշվեկշիռը. Զանգակ-97. ISBN 9789994110049.