Բորիս Մարտիրոսյան

հայազգի ռուսաստանցի մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բորիս Պաստյորի Մարտիրոսյան (ռուս.՝ Борис Пастерович Мартиросян, փետրվարի 2, 1956(1956-02-02)[1]), հայազգի ռուսաստանցի մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ կրթության ակադեմիայի իսկական անդամ։ 1999 թվականից՝ Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ։ Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս, Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2011), ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (2011)[2]։

Բորիս Մարտիրոսյան
Ծնվել էփետրվարի 2, 1956(1956-02-02)[1] (68 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունմանկավարժ
Հաստատություն(ներ)Ռուսաստանի կրթության ակադեմիա
Կոչումմանկավարժական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Բորիս Մարտիրոսյանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 2-ին[2]։

1999 թվականին նշանակվել է Ռուսաստանի կրթության ակադեմիայի (ՌԿԱ) նախագահի տեղակալ։ 2000 թվականին ընտրվել է ՌԿԱ-ի նախագահության անդամ և ՌԿԱ-ի նախագահության բյուրոյի անդամ։ Նա ՌԿԱ-ի կրթության ոլորտում նորարարական գործունեության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է, ՌԿԱ-ի համալսարանի գիտական խորհրդի անդամ[3]։

Բորիս Մարտիրոսյանը 2008 թվականին ընտրվել է Ռուսաստանի կրթության ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս)։ Կրթության փիլիսոփայության և տեսական մանկավարժության ամբիոնի անդամ է։ Իրականացնում է ՌԿԱ-ի և նրան ենթակա հիմնարկների ֆինանսական, տնտեսական և գույքային գործունեության կառավարումը և վերահսկողությունը։ Իր լիազորությունների շրջանակներում վերահսկում է ՌԿԱ-ի նախագահության բաժինների գործունեությունը։ Ռուսաստանի Դաշնության Դաշնության ժողովի Դաշնության խորհրդի նախագահին առընթեր պետական մշակութային քաղաքականության խորհրդի անդամ է[3]։

Բորիս Մարտիրոսյանն ապահովում է ՌԿԱ-ի համակարգված փոխգործակցությունը դաշնային գործադիր իշխանությունների, ՌԴ ֆինանսների նախարարության, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության հետ[3]։

Անդամություն, կոչումներ խմբագրել

Բորիս Մարտիրոսյանը մանկավարժական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, ՌԴ կրթության ակադեմիայի իսկական անդամ։ Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս է, Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2011), ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (2011)։ 2008 թվականին արժանացել է ՌԴ կառավարության` կրթության ասպարեզում մրցանակին[2]։

Պարգևներ խմբագրել

  • Կ. Դ. Ուշինսկու մեդալ
  • «Ռուսաստանի Դաշնության հանրակրթության պատվավոր աշխատող»
  • Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության և Ռուսաստանի կրթության ակադեմիայի դիպլոմներ[3]

Աշխատություններ խմբագրել

Բորիս Մարտիրոսյանն ավելի քան 60 գիտական աշխատության հեղինակ է.

  • Формирование у младших школьников познавательной активности в учебной и внеучебной деятельности : Дис. ... канд. пед. наук : 13.00.01 : Москва, 2000 171 c. РГБ ОД, 61:00-13/776-8
  • Теоретические основы и технология оценки инновационной деятельности школ : Дис. ... д-ра пед. наук : 13.00.01 : Москва, 2003 324 c. РГБ ОД, 71:04-13/85
  • Теоретические основы и технология оценки инновационной деятельности школ [Текст] : автореф. дис. ... д-ра пед. наук: (13.00.01) / Б.П. Мартиросян. - М., 2003
  • Теоретические модели и практика инновационной деятельности школ [Текст] : пособие для рук. шк. / Б.П. Мартиросян ; Рос. акад. образования, Ин-т общ. сред. образования. - М. : РАО, 2003. - 102 с. : ил. - Библиогр.: с. 94-102
  • Оценка инновационной деятельности школы [Текст] / Б.П. Мартиросян ; Рос. акад. образования. - М. : СпортАкадемПресс, 2003. - 275 с. : ил. - ISBN 5-8134-0128-8
  • Метод оценки качества инновационной деятельности педагогического колледжа [Текст] : пособие для рук. колледжей / Б. П. Мартиросян ; Департамент образования г. Москвы, ГОУ Пед. колледж № 4 г. Москвы. - М. : ГОУ Пед. колледж № 4 г. Москвы, 2010. - 56 с. : табл. - (Наша новая школа). - Библиогр.: с. 41-49
  • Оценка инновационной деятельности школы [Текст] / Б.П. Мартиросян ; Рос. акад. образования. - М. : СпортАкадемПресс, 2003. - 275 с. : ил. - ISBN 5-8134-0128-8
  • Метод оценки инновационной деятельности школы и его практическое применение [Текст] : пособие для работников органов упр. образованием / В.С. Лазарев, Б.П. Мартиросян ; Рос. акад. образования, Ин-т общ. сред. образования. - М. : Рос. акад. образования, 2003. - 69 с. : ил. - ISBN 5-98333-006-3
  • Введение в педагогическую инноватику [Текст] / В.С. Лазарев, Б.П. Мартиросян ; Рос. акад. образования. - М. : РАО, 2004. - 119 с. - Библиогр.: с. 110-117. - ISBN 5-98352-009-1
  • Метод оценки качества инновационной деятельности педагогического колледжа [Текст] : пособие для рук. колледжей / Б. П. Мартиросян ; Департамент образования г. Москвы, ГОУ Пед. колледж № 4 г. Москвы. - М. : ГОУ Пед. колледж № 4 г. Москвы, 2010. - 56 с. : табл. - (Наша новая школа)
  • Педагогическая инноватика [Текст] : учеб. для студентов вузов, обучающихся по направлению 540600 (050700) "Педагогика" / В. С. Лазарев, Б. П. Мартиросян ; Рос. акад. образования, Ин-т инновац. деятельности в образовании. - М. : Изд-во Моск. психол.-соц. ин-та, 2006. - 359 с. : ил. - Библиогр. в конце глав. - ISBN 5-98352-035-0
  • Барьеры на пути к нашей новой школе / Б. П. Мартиросян // Педагогика / . – 2010 . – № 9 . – С. 34-37 . – На рус. яз.[3]

Ծանոթագրություններ խմբագրել