Բորիս Իվչենկո (ուկրաիներեն՝ Бори́с Ві́кторович І́вченко, հունվարի 29, 1941(1941-01-29)[1], Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 28, 1990(1990-06-28)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային դերասան և կինոռեժիսոր[2]։

Բորիս Իվչենկո
Ծնվել էհունվարի 29, 1941(1941-01-29)[1]
ԾննդավայրԶապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունիսի 28, 1990(1990-06-28)[1] (49 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
ԿրթությունԿիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունկինոռեժիսոր և դերասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ՈւԽՍՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր և սցենարիստ Վիկտոր Իվչենկոյի և նրա առաջին կնոջ` դերասանուհի Օլգա Նոժկինայի ընտանիքում։

1966 թվականին ավարտել է Ի. Կարպենկո-Կարովի անվան թատերական արվեստի Կիևի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը (սովորել է հոր` Վ. Ի. Իվչենկոյի արվեստանոցում)։

1966-1990 թվականներին Կիևի Ա. Պ. Դովժենկոյի անվան կինոստուդիայում աշխատել է որպես ռեժիսոր։ Թաղված է հոր կողքին, Կիևի Բայկովո գերեզմանատանը։

Ֆիլմեր խմբագրել

Դերասանական աշխատանք խմբագրել

  • 1958 - Արտակարգ պատահար - դրվագային դեր
  • 1960 - Ամրոց անիվների վրա - դրվագային դեր
  • 1960 - Մարդկային արյունը ջուր չէ - Լիֆեր
  • 1961 - Դմիտրո Գորիցվիտ - Լիֆեր Սազոնենկո
  • 1979 - Վավիլոն XX - Չերնեց

Ռեժիսորական աշխատանք խմբագրել

  • 1968 - Աննիչկա
  • 1971 - Օլեսյա
  • 1972 - Կորած պատվոգիր
  • 1973 – Երբ մարդը ժպտում է
  • 1974 - Մարինա
  • 1976 – Հողի հիշողությունը
  • 1979 – Երկվորյակների համաստեղության տակ
  • 1981 – Դեկտեմբերյան երկու օր
  • 1982 – Աստղային գործուղում
  • 1983 – Անակնկալ նետում
  • 1990 – Անհավանական պատմություններ Իվանի մասին

Պարգևներ խմբագրել

1969 - «Բայոնի ոսկե աշտարակ»[3] մրցանակ միջազգային կինոփառատոն, Կամբոջա, «Աննչկա» ֆիլմի համար, 1968 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել