Բոսֆորի շրջափակում, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական Սևծովյան ռազմաճակատի կողմից իրականացված թուրքական ափի ծովային ընդհանուր շրջափակման բաղկացուցիչ մասը։ Շրջափակումը իրագործվել է գծանավերով, հածանավերով, էսկադրային ականակիրներով և ստորջրյա նավակներով. շրջափակման նպատակն էր՝ կանխել նավերի տեղաշարժը Սև ծովից Մարմարի ծով և սեփական հաղորդակցական ուղիների պաշտպանությունը գերմանա-թուրքական ծովային ուժերի հարձակումներից։

Բոսֆորի շրջափակում
Թվական1915-1917
Մասն է
Առաջին համաշխարհային պատերազմ
ՎայրՍև ծով
Հակառակորդներ
Գերմանական կայսրություն
Կայսրական ռազմածովային ուժեր
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Օսմանյան ռազմաճակատ
Ռուսական կայսրությունուն
Սևծովյան ռազմաճակատ
Հրամանատարներ
Կոնտր-ծովակալ
Վիլհելմ Սուշոն
Ծովակալներ
Անդրեյ Զբերգարդ
Ալեքսանդր Կոլչակ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Շրջափակման ընթացքը խմբագրել

1915 թվականին սկսված մշտական շրջափակումը ի սկզբանե իրականացվում էր նորագույն ստորջրյա «Մորժ» տիպի նավակներով։ 1916 թվականին Բոսֆորի շրջափակումը նշանակալիորեն ուժեղացվեց, այդ թվում՝ նեղուցի մուտքի մոտ ավելի քան երկու հազար ականային արգելափակոցների միջոցով[1].

  Ականային զենքի, նավերի և ավիացիայի լայն կիրառմամբ Բոսֆորի կոմբինացված շրջափակումը այնքան արդյունավետ ստացվեց, որ հակառակորդը ստիպված եղավ հրաժարվել Զոնգուլդակի շրջանից Կոստանդնուպոլիս ածուխի տեղափոխումից և 1916 թվականի վերջին վառելիքի վերահաս ճգնաժամը լիկվիդացնելու նպատակով Կոստանդնուպոլիս ածուխ բերել Գերմանիայից՝ երկաթգծով։ Բոսֆորի շրջակայքում տեղադրված ականների վրա թշնամին 10 ռազմական նավեր, 2 խոշոր տրանսպորտային միջոցներ և մեծաթիվ փոքր նավերի կորուստ ունեցավ[2]։  
  …Այնուհետև ես հետ վերադարձա Սևաստոպոլ և մի քանի օր անց արդեն լրջորեն ձեռնամուխ եղա Բոսֆորի ականապատմանը՝ ըստ հայտնի, արդեն մշակված պլանի։ Ես այդ ժամանակ ինքս նավ էի բարձրանում, մենք Բոսֆորն այնպես էինք արգելափակել. սահմանվել էր անհրաժեշտ վերահսկողություն՝ մշտական հերթապահությամբ և ականակիրների հսկողությամբ՝ որպեսզի արկերը չոչնչացվեին և դուրս բերվեին, և որպեսզի անհրաժեշտության դեպքում արգելափակոցները կրկին ամրացվեին, մենք ի վերջո լիարժեք ապահովեցինք մեր ծովը թշնամական զինուժի հնարավոր հայտնվելուց։ Սև ծովի վրա ամբողջ տրանսպորտը կայանված էր այնպես, ինչպես խաղաղ ժամանակ։ Ականային արգելապատնեշները, կազմակերպված պարեկային ծառայությունը, ռադիոկապը հնարավորություն տվեցին սևծովյան ավազանը թշնամական հարձակումներից լիակատար անվտանգություն ապահովելու։ Այս կերպ Սև ծովում հանգիստ իրավիճակ էր հաստատված, որը հնարավորություն տվեց ուժերն օգտագործելու ավելի լայնամասշտաբ բոսֆորյան օպերացիայի ժամանակ[3]։
- Ալեքսանդր Կոլչակ
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բոսֆորի շրջափակում
  2. «Ծովակալ Կոլչակ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  3. Կոլչակի հարցաքննությունը

Գրականություն խմբագրել

  • Флот в первой мировой войне — Т. 1. М., 1964.
  • Боевая летопись русского флота: Хроника важнейших событий военной истории русского флота с IX в. по 1917 г. — М.: Воениздат МВС СССР, 1948. — 492 с. / Под редакцией доктора военно-морских наук капитана 1 ранга Н. В. Новикова. // Академия Наук Союза ССР. Институт истории. Печатается по постановлению редакционно-издательского совета Академии Наук Союза ССР.
  • Новиков Н. Операции флота против берега на Черном море в 1914–1917 гг.. — третье издание. — Москва: Воениздат НКО СССР, 1937. — 264 с.

Արտաքին հղումներ խմբագրել