Բոստերի գյուղը գտնվում է Ղրղզստանի Իսիկ-Կուլ շրջանում։ Այն տեղակայված է Բիշքեկ -Կարակոլ ավտոճանապարհին, ծովի մակարդակից 1680 մ բարձրության վրա։ Գյուղը տարածաշրջանի կենտրոն Չոլպոնատա քաղաքից 7 կմ հեռավորության վրա է, Բալիկչի երկաթգծի կայարանի 88-րդ կմ վրա։ Բոստերին բնակեցված է 1931 թվականից։ 2009 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 7415 մարդ։ Հիմնականում բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Գյուղում կան հանգստավայրեր, հանգստի տներ, ինչպես նաև հյուրանոցներ։ Գործում է միջնակարգ դպրոց, 2 մանկապարտեզ, բուժկենտրոն, դեղատուն, ակումբ, գրադարան և սրճարան։ Այս գյուղում ծնվել են ակադեմիկոս Ա. Մամիտովը և գրող Կ. Աքմատովը։

Գյուղ
Բոստերի
Бостери
ԵրկիրՂրղզստան Ղրղզստան
Հիմնադրված է1931 թ.
ԲԾՄ1860 մ
Խոսվող լեզուներղրղզերեն, ռուսերեն
Բնակչություն7415 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+6
Հեռախոսային կոդ722316
Փոստային դասիչ722101
Ավտոմոբիլային կոդI
Բոստերի (Ղրղզստան)##
Բոստերի (Ղրղզստան)

Բնակչություն խմբագրել

Բոստերիի բնակչությունը կազմում է 7415 մարդ։

Աղբյուրներ խմբագրել

«Кыргызстан». Улуттук энциклопедия: 2-том. /Башкы ред. Асанов Ү. А. К 97 Б.: Мамл. тил жана энциклопедия борбору, 2007. 808 бет, илл. ISBN 978 9967-14-055 -4