Բոուզով դղյակ
Բոուզով դղյակ՝ մորավյան միջնադարյան դղյակներից մեկը, գտնվում է համանուն բնակավայրում, Օլոմոուցի շրջանում, Չեխիայի հանրապետություն։ Դղյակը կառուցվել է 13-րդ դարի վերջին, 14-րդ դարի սկզբին։ Դղյակը ներկայիս տեսքը ստացել է 20-րդ դարում ռոմանական ոճով վերանորոգվելուց հետո[2]։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Օլոմոուց |
Երկիր | Չեխիա |
Կառուցված | 1317 |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն[1] |
Ընթացիկ սեփականատեր | Չեխիա |
Կայք | hrad-bouzov.cz |
![]() | |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԴղյակը հիմնադրվել է 13-րդ և 14-րդ դարերի սահմանագծին և ի սկզբանե ստացել է Բուզով (Búzov) անվանումը։ Դղյակի առաջին հայտնի տերը եղել է Բուզը Բուզովայից, ով տիրացել է Բուզովին 1317-1339-ական թվականներին։ 14-րդ դարի կեսին դղյակը անցել է Յեշեկա և Բենեշա եղբայրներին, Վիլդենբերգից։ 1382 թվականին Բենեշը վաճառել է Բոուզով դղյակը և կալվածքը Յոստ Մորավսկուն, ով 1396 թվականին դղյակը հանձնեց Բոչեկ 2-րդին Պոդեբրդից, ում հետնորդները տիրել են դղյակին 70 տարի[3]։ Նրանցից հետո դղյակը հաճախ է փոխել տերերին։
Երեսնամյա պատերազմից հետո Բոուզով դղյակը ծառայել է որպես կայսերական ամրոց և բանտ շվեդական գերիների համար։ 1643 թվականին դղյակը ձեռք է բերել Եվգենիա Պոդստատսկայան, իսկ նրա որդին 1696 թվականին վաճառել է Տևտոնական օրդենին։ Դղյակը պատկանել է օրդենին մինչև 1939 թվականը[4]։
1939 թվականին դղյակը բռնագրավվել է նացիստական վարչության կողմից և պատերազմի ընթացքում օգտագործվել է բռնագրավված արժեքների պահպանման համար։ Պատերազմի ավարտից հետո Բոուզովը անցել է Չեխոսլովակիային։ Երբ Չեխոսլովակիան դադարեց գոյություն ունենալ, Տևտոնական օրդենը իրավունք ներկայացրեց դղյակի վրա, սակայն ապարդյուն[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Památkový katalog NPÚ
- ↑ Miroslav Krob, Česká republika: Čechy, Morava a Slezsko, pg. 286, Kvarta (1993), ISBN 80-85570-25-4
- ↑ Ehrenberger, Tomaš The Most Beautiful 88 Castles, pg. 23-24, Kartografie Praha a.s., ISBN 80-7011-745-1
- ↑ Lisa Dunford, Brett Atkinson, Neil Wilson, Czech & Slovak Republics, pg. 274, Lonely Planet (2007), ISBN 1-74104-300-X
- ↑ Los Angeles University of International Relations, World affairs interpreter, vol. 12, pg. 178, University of Southern California (1941)
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոուզով դղյակ» հոդվածին։ |