Բոնգ

կանեփ և ծխախոտ ծխելու ֆիլտրացիոն հարմարանք

Բոնգ (անգլ.՝ bong, թայերեն՝ บ้อง - բամբուկե խողովակ[1]), հիմնականում կանեփազգիների, ծխախոտի և/կամ այլ տեսակի բուսական ծագման նյութերի սպառման համար օգտագործվող ֆիլտրման հարմարանք։

Ապակյա բոնգ

Կառուցվածքով և գործառույթով, բոնգերը նման են կալյաններին, սակայն, միաժամանակ, չափսերով առավել փոքր են և դյուրակիր։

Բոնգային կառուցվածք հնարավոր է ստանալ ցանկացած տիպի օդա-ջրատար անոթներից` ավելացնելով թասային գլխիկով սողանային մանրակներ, որոնց շնորհիվ վառվող զանգվածի ծուխն ուղղորդվում է ներսում լցված ջրի մակարդակից ներքև, որտեղից էլ զտված վիճակում բարձրանում է անոթն ի վեր։ Թարմ օդը ներս բերելու և ծխի վերջին մնացորդները սպառելու համար, բոնգի ստորին հատվածում (և լցված ջրի մակարդակից բարձր) առկա անցքի վրայից սկզբնապես անշարժ վիճակում գտնվող սողանը դուրս է բերվում, ինչի շնորհիվ էլ ծուխն արագորեն ներքաշվում է օգտագործողի շնչառական համակարգի մեջ[2]։

Ռեկրեացիոն նպատակներով կանեփ սպառողների շրջանում բոնգերի ժողովրդայնությունը բացատրվում է այն հանգամանքով, որ սույն մեթոդի վրա հենվողները ստանում են տետրահիդրոկաննաբինոլների (ՏՀԿ) առավել բարձր չափաբաժին (ի հակադրումն, օրինակ ջոյնթերի կամ ծխամորճերի)։ Միևնույն ժամանակ, բարձրանում է նաև խեժերի և այլ վնասակար նյութերի ներթափանցման ռիսկը թոքեր։

Բոնգի ժողովրդականությունը Կանեփ ծխողների շրջանում պայմանավորված է նրանով, որ ծխելու այս մեթոդը ապահովում է, որ տետրահիդրոկաննաբինոլի ավելի մեծ չափաբաժին ընկնի ծխողի թոքերը, քան ծխախոտ (հոդեր) և ծխելու խողովակներ օգտագործելիս։

Բոնգերի ծիսական օգտագործումը դարեր շարունակ տարածված է եղել Լաոսի և Թայլանդի հմոնգ ժողովրդի, ինչպես նաև աֆրիկյան բազմաթիվ ժողովուրդների շրջանում[3]։

Գրականություն խմբագրել

  • Erika Dugas, Michèle Tremblay, Nancy C.P. Low, Daniel Cournoyer, Jennifer O'Loughlin: Water-Pipe Smoking Among North American Youths, Pediatrics, Published online May 10, 2010, doi:10.1542/peds.2009-2335

Ծանոթագրություններ խմբագրել

  1. thai-language.com — บ้อง
  2. Can a human skull be used as a bong?, վերցված է՝ ապրիլի 26, 2021
  3. «History of the Bong».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնգ» հոդվածին։