Բողոքի ցույցեր ԱՄՆ օդանավակայաններում (2017)

Ցուցարարները Նյու Յորքի օդանավակայանում

Բողոքի ցույցեր ԱՄՆ օդանավակայաններում (անգլ.՝ United States Donald Trump airport protests), բողոքի ցույցերի շղթա, որը տեղի է ունեցել ԱՄՆ խոշոր քաղաքների օդանավակայաններում: 2017 թվականի հունվարի 28-ին հազարավոր մարդիկ հավաքվել են Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում[1]: Հրամանի համաձայն իսլամադավան 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես արգելվում է[2]: Տարբեր աղբյուրների տվյալներով, օդանավակայանում հավաքվել է 2000 մարդ[3]:

ԲողոքԽմբագրել

Ամերիկայի ձայնի պատրաստած ռեպորտաժը նվիրված ցույցերին

Բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 28-ին, երբ մի խումբ անձինք[4], առավոտյան ժամը 11-ին հավաքվեցին Նյու Յորքի օդանավակայանում[5]: Ցույցի մասնակիցները հավաքվել են N4 տերմինալի մոտ, որտեղ վայրէջք են կատարում միջազգային չվերթները: Բազմությունը մեծացավ այն ժամանակ, երբ սոցիալական հարթակներում Նյու Յորքի էմիգրացիոն կոալիցիան (անգլ.՝ New York Immigration Coalition) կոչ արեց հավաքվել օդանավակայանում[6]: Մարդիկ հավաքվել էին՝ քննադատելու Թրամփի որոշումը և իրենց աջակցությունը հայտնելու փախստականներին և ներգաղթյալներին[7]: Մինչ երեկո ցուցարարների թիվը այնքան է մեծացել, որ բողոքի ակցիան շարունակվել է նաև տերմինալի ավտոկայանատեղիում: Նրանք իրենց հետ բերել էին ցուցապաստառներ, վանկարկել են կարգախոսներ և իրականացվող գործողությունները անվանել են «մուսուլմանների արգելք» (անգլ.՝ Muslim Ban): Նրանք շարժվել են տերմինալից տերմինալ: Այդպիսի մի ցույց էլ տեղի է ունեցել Սթաթեն Այլենդ շրջանի Պորտ Ռիչմոնդ թաղամասում[8]:

Մասնակից խմբերի շարքում եղել են այնպիսի խմբեր, ինչպիսիք են Make the Road New York, Jews for Racial and Economic Justice (JFREJ) և Black Latino Asian Caucus members[9]: 18:00-19:00 New York Taxi Workers Alliance-ի (NYTWA) վարորդները դադարել են պատվերներ ընդունել Նյու Յորքի օդանավակայանից[10][11]: Երեկոյան ոստիկանությունը մարդկանց չի թողել մտել AirTrain, առանց տոմսերի: Ժամը 20:00-ից հետո նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ մարդկանց նորից թողել են մտնել գնացքներ:

Հունվարի 28-ին Էնն Դոնելին, Բրուքլինի դաշնային դատավորը, արգելք է դրել հրամանի մի մասի վրա՝ «թույլ տալով օդանավակայանում մնացած միգրանտներին մտնելու երկիր»[12]: Սիեթլի և Վիրջինիայի շրջանային դատարանները համանման որոշումներ են կայացրել: Որոշումը հնարավորություն է տալիս մնալ երկրում այն անձանց, ովքեր ունեն գործող վիզաներ[13]: Սակայն, Քաղաքացիական իրավունքների պաշտպանության ամերիկյան միության իրավաբանները և Yale’s Worker and Immigrant Rights Advocacy Clinic-ից Զախարի Մենֆրեդին նշում են, որ օդանավակայաններում մնացած անձանց կարող են տեղափոխել այլ վայրեր: Հունվարի 28-ին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Legal Aid-ի իրավաբանները դեռ թույլտվություն չեն ստացել իրենց պաշտպանյալներին, ովքեր գտնվում են Քենեդու անվան օդանավակայանում[14]: Բրուքլինում ցուցարարները դատարանի շենքի մոտ սպասել են որոշման ընդունմանը:

Հունվարի 28-ին ձերբակալված երկու իրաքցիները դատի են տվել Դոնալդ Թրամփին և ամերիկյան ողջ կառավարությանը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր հրամանը «հիասքանչ գործում է: Դուք կարող եք այն տեսնել օդանավակայաններում, Դուք կարող եք այն տեսնել ամենուրեք»[15]: Ամերիկացի իրավաբան և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին ասել է, որ նախագահ Թրամփը դիմել է իրեն, մինչ համապատասխան հրամանի արձակումը[16]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Республіканці США просять бути обережними з «антимігрантським» указом»։ ukrinform.ua։ 2017-01-29։ Վերցված է 2017-01-29 
  2. Demick Barbara (January 28, 2017)։ «Thousands at JFK airport in New York protest new visa and refugee suspensions»։ Los Angeles Times։ Վերցված է January 28, 2017 
  3. «Protests erupt at airports nationwide over immigration action»։ CBS News։ January 28, 2017։ Վերցված է January 28, 2017 
  4. Rosenberg Eli (January 28, 2017)։ «Protest Grows ‘Out of Nowhere’ at Kennedy Airport After Iraqis Are Detained»։ The New York Times։ Վերցված է January 28, 2017 
  5. Lam Katherine (January 28, 2017)։ «Large Kennedy Airport protest against Trump refugee detentions ends in jubilation as judge halts deportations»։ PIX 11։ Վերցված է January 28, 2017 
  6. Regan Michael D. (January 28, 2017)։ «Protests erupt at U.S. airports after refugees detained»։ PBS Newshour։ Վերցված է January 28, 2017 
  7. Neelakantani Hailaja (January 29, 2017)։ «Showdown begins: Hundreds gather spontaneously outside New York's JFK airport to protest Donald Trump's Muslim ban»։ Times of India։ Վերցված է January 29, 2017 
  8. «Trump's Muslim Ban Sparks Protest on Staten Island»։ NY1 News։ January 28, 2017։ Վերցված է January 29, 2017 
  9. «Protest at JFK airport over Trump's refugee ban»։ Al Jazeera։ January 28, 2017։ Վերցված է January 28, 2017 
  10. Westbrook Justin T. (January 28, 2017)։ «New York Taxi Workers Alliance Halting JFK Airport Pickups To Protest Immigration Ban»։ Jalopnik։ Վերցված է January 28, 2017 
  11. Seipel Brooke (January 28, 2017)։ «NY taxis refuse to pick up from JFK over refugee detention»։ Վերցված է January 29, 2017 
  12. Loffredo Nicholas (January 28, 2017)։ «Feds Blocked From Sending Airport Detainees Home»։ Newsweek։ Վերցված է January 28, 2017 
  13. de Vogue Arlane, Watkins Ell, Orjoux Alanne (January 28, 2017)։ «Judge halts implementation of Trump's immigration order»։ CNN։ Վերցված է January 28, 2017 
  14. Knefel John (January 29, 2017)։ «Inside the Huge JFK Airport Protest Over Trump's Muslim Ban»։ Rolling Stone։ Վերցված է January 29, 2017 
  15. «Donald Trump hails immigration ban as passengers turned back from US-bound flights»։ ABC։ January 29, 2017։ Վերցված է January 29, 2017 
  16. Hensley Nicole (January 29, 2017)։ «Rudy Giuliani says Trump tasked him to craft 'Muslim ban'»։ New York Daily News։ Վերցված է January 29, 2017