Բոկովների քաղաքային դաստակերտ

Բոկովների քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Боковых), շենք-տեսարժանություն Մոսկվայում։ Գտնվում է Կենտրոնական վարչական օկրուգի Տագանսկի շրջանում։ Հասցեն` Սոլյանկա փողոց, տուն 15։ Ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ (գրանցման համար` 7710785000)[2]։

Բոկովների քաղաքային դաստակերտ
Տեսակմեծ առանձնատուն, կալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունTagansky District?
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
ՃարտարապետԴոմենիկո Ժիլյարդի և Աֆանասի Գրիգորև
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Վաճառական Բոկովների քաղաքային դաստակերտի գլխավոր շենքը կառուցվել 1806-1812 թվականներին` ճարտարապետներ Դոմենիկո Ժիլյարդիի և Աֆանասի Գրիգորևի նախագծով։ Ըստ հեղինակների մտահղացման` առանձնատանը պետք է լինեին երկու տեսակի սենյակներ` բնակելի և տնտեսական[3]։

Խորհրդային իշխանության տարիներին տարածքը զբաղեցնում էին երկու խանութներ` մթերային և գինու։ 1990-ական թվականներին երկու խանութներն էլ փակվեցին և տունը վերակառուցեցին` նրան վերադարձնելով սկզբնական տեսքը[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Շենքի ճարտարապետներն են Մոսկվայում աշխատած շվեյցարացի Դոմենիկո Ժիլյարդին (ռուսականացված անունը` Դեմենտի Իվանովիչ Ժիլյարդի, 1785-1845) և մոսկովյան ամպիրի առաջատար ճարտարապետ Աֆանասի Գրիգորևը (1782-1868)։ Տունը բաղկացած է երկու հարկից, նկուղներից, փողոցի կողմից եղել են վերին կիսահարկեր։ Շենքը կառուցված է կլասիցիզմի ոճով. առկա է միջնահարկ։ Վերակառուցումից հետո առանձնատան պատերը զարդարվել են ծեփվածներով, որոնք սովորաբար օգտագործվում էին Կիտայ-գորոդի պատմական շենքերը զարդարելիս[3][4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել