Բոինգ 707-ի ավիավթար Քերեջում

Boeing 707-ի ավիավթար Քերեջում, դեպի Իրանի Քերեջ քաղաքում գտնվող «Պայամ» միջազգային օդանավակայան ուղևորվող օդանավի ավիավթար՝ 2019 թվականի հունվարի 14-ին։ Ինքնաթիռում գտնվող 16 ուղևերներից 15-ը ավիավթարի ժամանակ զոհվեց[1][2]։

Բոինգ 707-ի ավիավթար Քերեջում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում
Թվականհունվարի 14, 2019
ՎայրՔարաջ, ,  Իրան
Թռիչքի վայրՄանաս միջազգային օդանավակայան
Վերջնական կետՔարաջ
Զոհվածներ15 մարդ
Վիրավորներ1
Aviation Safety Network ID20190114-0
Օդանավ
ՄոդելԲոինգ 707
ԱվիաընկերությունSaha Airlines?
Կենդանի մնացած1
Քարտեզ
Քարտեզ
 2019 Saha Airlines Boeing 707 crash Վիքիպահեստում

Ինքնաթիռն իրականացնում էր միջազգային բեռնափոխադրման չվերթ, որը Բիշքեկի միջազգային «Մանաս» օդանավակայանից միս էր տեղափոխում Քերեջի[3] «Պայամ» միջազգային օդանավակայան։ Իրանական կողմը հայտարարում է, որ օդանավը պատկանում է Ղրղզստանում գրանցված ավիաընկերություններից մեկին։ Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանի ղեկավարությունը, սակայն, հերքել է այս տեղեկությունները` պնդելով, որ կործանված Boeing-ը գտնվել է իրանական «Payam Air» ավիաընկերության հաշվեկշռում։

Ինքնաթիռը վթարային վայրէջք կատարեց տեղական ժամանակով առավոտյան 8:30, «Ալ-Ֆաթհ» ավիաբազայում, ընդ որում՝ որոշ աղբյուրներ հավաստիացնում են, որ ինքնաթիռն այնտեղ սխալմամբ[3] է վայրէջք կատարել։ Boeing 707-ի համար պահանջվում է 2500 մ երկարությամբ թռիչքուղի, իսկ «Ալ-Ֆաթհ»-ում այդ գիծը կազմում է 1300 մետր։ Նաև հաղորդվում էր անբարենպաստ եղանակային պայմանների մասին։

Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, մխրճվել է պատի մեջ և կանգ է առել տան[3] հետ բախումից։ Վթարի պահին տունը դատարկ է եղել, ինքնաթիռի ներսում գտնվողներից զատ՝ ոչ ոք չի տուժել[4]։

Ինքնաթիռում գտնվող տասնվեց մարդուց տասնհինգը զոհվել է[5]:Փրկվել է միայն ինքնաթիռի բորտինժեները[6], ով ինքնուրույն կարողացել է դուրս գալ վթարված ինքնաթիռից, իսկ հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում[7][8]։

Հետաքննություն

խմբագրել

Փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի սև արկղը և այն հանձնել են մասնագետներին՝ վերծանման համար[3]։

Միջազգային արձագանք

խմբագրել

2019 թվականի հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ այդ երկրի Ալբորզ նահանգում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Վարչապետի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ Փաշինյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում[9][10]։ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ցավակցական հեռագիր է հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը[11]։ Ավիավթարի արդյունքում իրանցի ժողովրդին և Իրանի նախագահին ցավակցական հետագիր է հղել նաև Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թեհրանի մերձակայքում Boeing 707 օդանավ է կործանվել
  2. Boeing-707 потерпел крушение под Тегераном
  3. 3,0 3,1 3,2 3,3 «СМИ: спасатели извлекли девять тел погибших из-под обломков упавшего в Иране самолета». 2019 թ․ հունվարի 14. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  4. «Боинг-707» разбился в Иране
  5. В Иране извлекли тела погибших в результате авиакатастрофы Boeing 707 Читать полностью: https://www.belta.by/world/view/v-irane-izvlekli-tela-pogibshih-v-rezultate-aviakatastrofy-boeing-707-332579-2019/ При любом использовании материалов активная гиперссылка на belta.by обязательна
  6. При крушении Boeing 707 в Иране выжил один член экипажа Больше читайте тут: https://gordonua.com/news/worldnews/pri-krushenii-boeing-707-v-irane-vyzhil-odin-chlen-ekipazha-659297.html
  7. «СМИ: бортинженер упавшего в Иране самолета выжил». 2019 թ․ հունվարի 14. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  8. Авиакатастрофа в Иране: обнаружен один выживший
  9. Փաշինյանը ցավակցել է Ռոհանիին ավիավթարի կապակցությամբ
  10. Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
  11. Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
  12. Сооронбай Жээнбеков выразил соболезнования президенту Ирана в связи с авиакатастрофой

Արտաքին հղումներ

խմբագրել