Պոզանդի, ավան (քաղաք) Արևմտյան Հայաստանում, Լեռնային Կիլիկիայում, Ադանայի նահանգում[2]։ Գտնվում էր Ադանա քաղաքից 60 կմ հյուսիս֊արևմուտք, Լամբրոն բերդաքաղաքից 30 կմ հյուսիս֊արևելք, Սարոս գետի աջակողմյան վտակներից մեկի աջ ափին, Գուգլակի լեռնանցքից հարավ֊արևմուտք։

Ավան
Պոզանդի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԱդանայի նահանգ
Այլ անվանումներԲոզանտը, Բոզանտի, Պոդանդոն, Պոդանդոս, Պոզանդոս, Պոզանթի, Պոզանտըն, Պոտանդո, Պոտանդոն, Պուտանդե
Բնակչություն20 683 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ01472[1] և 01470[1]
Ավտոմոբիլային կոդ01
Պաշտոնական կայքpozanti.gov.tr
Պոզանդի (Աշխարհ)##
Պոզանդի (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Հայտնի է եղել դեռևս բյուզանդական ժամանակներից և կրել է Պոդանդոս անվանումը։ Կարևոր հանգույց է եղել Փոքր Ասիայի և Ասորիքի միջև։ VIII-IX դարերում մերթ պատկանել է Բյուզանդիային, մերթ՝ Արաբական խալիֆայությանը։ 1245 թվականին հայկական զորքերը մինչև այստեղ հալածել են Իկոնայի զորքերին։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջերին ուներ 500 բնակիչ, որի մի մասը հայեր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://postakodu.ptt.gov.tr/
  2. «Կիլիկիայի Ադանայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 350
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոզանդի» հոդվածին։