Բոգդան Փիրումով

հայ ճարտարագետ

Փիրումով Բոգդան Ջավադի (1888, Շուշի1959, Երևան), հայ խորհրդային ինժեներ։ Հայաստանում Մայիսյան ապստամբության (1920) և քաղաքացիական պատերազմների մասնակից։ Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցման ճանապարհների ինժեներների ինստիտուտը (1913)։ Փիրումովի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ են սկսվել Երևան–Աղստաֆա երկաթուղային ուղեմասի հետախուզման և շինարարության աշխատանքները։ Զգալի ավանդ ունի Անդրկովկասում երկաթուղիների, կամուրջների, թունելների հետախուզման, նախագծման և կառուցման գործում։ Աշխատանքները վերաբերում են փլուզումների կանխման, ջրաբերուկներից ճանապարհների ուղեմասերի պաշտպանման, քարաջարդիչների կատարելագործման հարցերին։ Ունի գյուտեր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Բոգդան Փիրումով
Ծնվել է1888
Մահացել է1969
Մասնագիտությունճարտարագետ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։