Բնապահպանական պարտքի համաշխարհային օր
Բնապահպանական պարտքի համաշխարհային օր (անգլ.՝ Earth Overshoot Day), օր, երբ տարվա ընթացքում մարդու կողմից օգտագործվող վերականգնվող ռեսուրսների քանակն սկսում է գերազանցել այն ծավալը, որը Երկիրն ի վիճակի է վերարտադրելու։ Փորձագետները մարդու էկոլոգիական հետքը (մարդկանց կողմից վերականգնվող ռեսուրսների սպառումը) համեմատում են կենսատարողության (մոլորակի հնարավորությունը վերականգնելու և կլանելու թափոնները, ներառյալ СО2-ը) հետ[2]։
Տարի | ԲՊՀՕ | Տարի | ԲՊՀՕ | |
---|---|---|---|---|
1987 | հոկտեմբերի 23 | 2013 | օգոստոսի 3 | |
1990 | հոկտեմբերի 11 | 2014 | օգոստոսի 5 | |
1995 | հոկտեմբերի 5 | 2015 | օգոստոսի 6 | |
2000 | սեպտեմբերի 23 | 2016 | օգոստոսի 5 | |
2005 | օգոստոսի 26 | 2017 | օգոստոսի 3 | |
2010 | օգոստոսի 8 | 2018 | օգոստոսի 1 | |
2011 | օգոստոսի 4 | 2019 | հուլիսի 29 | |
2012 | օգոստոսի 4 | 2020 | օգոստոսի 22 |
Օրվա հաշվարկն իրականացվում է Էկոլոգիական հետքի համընդհանուր ցանցի (GFN) բանաձևով.
Հաշվարկված ամսաթվից հետո տարվա մնացած մասն աշխարհը շարունակում է ապրել՝ մոլորակի ռեսուրսներն սպառելով «պարտքով», այսինքն՝ շարունակելով կրճատել նախորդ ամբողջ պատմության ընթացքում բնության կողմից ամբարված պաշարները և մթնոլորտում կուտակելով ածխաթթու գազ։
Բնապահպանական պարտքն առաջին անգամ գրանցվել է 1970 թվականի դեկտեմբերի 29-ին, այդ ժամանակ ռեսուրսների պակասը կազմել է ընդամենը երկու օր։ Ամեն տարի այս օրը գալիս է ավելի շուտ. 2000 թվականին այդ գիծն անցել է հոկտեմբերի սկզբին, 2013 թվականին`օգոստոսի 20-ին, 2014 թվականին՝ օգոստոսի 19-ին, 2015 թվականին`օգոստոսի 13-ին[3]։ 2018 թվականին այդ օրը եղել է օգոստոսի 1-ին, այսինքն՝ ռեսուրսների պակասը կազմել է 153 օր[4]։
2019 թվականին Բնապահպանական պարտքի համաշխարհային օրը գրանցվել է հուլիսի 29-ին[5], այսինքն՝ ընթացիկ սպառումը պահանջել է 1,75 այնպիսի մոլորակներ, ինչպիսին Երկիրն է։
Ըստ GFN տվյալների՝ մարդկությունն ամեն տարի ծախսում է այնքան վերականգնվող ռեսուրսներ, որքան կարող են ապահովել Երկրի նման 1,6 մոլորակներ։ Եթե էկոլոգիական հետքը մնա նույն մակարդակի վրա, ապա 2030 թվականին մարդկությանն անհրաժեշտ կլինի արդեն երկու Երկիր, իսկ Բնապահպանական պարտքի համաշխարհային օրը կգրանցվի հունիսի վերջին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Past Earth Overshoot Days». overshootday.org. Global Footprint Network. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Всемирный день экологического долга». Сайт WWF России. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Earth Overshoot Day». Global Footprint Network.
- ↑ «Past Earth Overshoot Days». overshootday.org. Global Footprint Network. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
Գրականություն
խմբագրել- Catton, William R. Jr. (1980). "Overshoot: The Ecological Basis of Revolutionary Change". Urbana: University of Illinois Press. 0-252-00818-9.
- Easterling, William E. (2007). «Climate change and the adequacy of food and timber in the 21st century». Proceedings of the National Academy of Sciences. 104 (50): 19679. doi:10.1073/pnas.0710388104. PMC 2148356. PMID 18077399.
- Khanna, Parag (2008). The Second World. New York: Random House. ISBN 978-81-7036-406-1.
- «WWF: human consumption is outpacing earth's capacity». EurActiv.com. 2004 թ․ հոկտեմբերի 26.
- Wackernagel, Mathis; Schulz, Niels B.; Deumling, Diana; Linares, Alejandro C.; Jenkins, Martin; Kapos, Valerie; Monfreda, Chad; Loh, Jonathan; Myers, Norman; Norgaard, Richard; Randers, Jorgen (2002). «Tracking the ecological overshoot of the human economy». Proceedings of the National Academy of Sciences. 99 (14): 9266–9271. doi:10.1073/pnas.142033699. PMC 123129. PMID 12089326.
- Damassa, Tom (2006 թ․ հոկտեմբերի 26). «Human Consumption Pushing Ecosystems to the Brink». EarthTrends Environmental Information. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 9-ին.
- Futehally, Ilmas. «Living Beyond Our Means». Strategic Foresight Group.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնապահպանական պարտքի համաշխարհային օր» հոդվածին։ |