Բնական պատմության թանգարան (Ուլան Բատոր)

Բնական պատմության թանգարան (մոնղ.՝ Монголын байгалийн түүхийн музей, նաև՝ Բնագիտության թանգարան կամ Բնության թանգարան[1]), Մոնղոլիայի պետական թանգարաններից մեկը։ Գտնվում է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում։

Բնական պատմության թանգարան
Mongolian Natural History Museum.jpg
Տեսակբնագիտական թանգարան
ԵրկիրFlag of Mongolia.svg Մոնղոլիա
ՏեղագրությունՈւլան Բատոր
ՎայրՈւլան Բատոր
Հիմնադրված է1924
Այցելուներ80 000 մարդ
Կայքnaturemuseum.mn

Թանգարանի հավաքածուԽմբագրել

Թանգարանի հավաքածուները սկսել են ստեղծվել 1924 թվականից։ Թանգարանը տեղակայված է 40 դահլիճ ունեցող ժամանակակից շենքում, որը կառուցվել է ստալինյան ամպիր ոճով 1954 թվականին։ Թանգարանի մուտքը զարդարված է 1860 թվականին թողարկված երկու քարե առյուծներով, որոնք ժամանակին հսկում էին Բոգդո-գեգենի պալատի մուտքը[2]։

Չնայած ցուցանմուշների որոշ քայքայվածությանը, տարեկան թանգարան է այցելում առնվազն 50 հազար մարդ։ Թանգարանում կա ավելի քան 12 հազար ցուցանմուշ, այդ թվում՝ դինոզավրերի մնացորդներ[3] և նրանց քարացած ձվեր[4], այնպիսի հազվագյուտ կաթնասունների խրտվիլակներ, ինչպիսին են ձյունահովազը կամ մազալայ անապատային արջը, անհետացած մամոնտների կմախքներ։ Թանգարանի ամենահայտնի ցուցանմուշն է տիրանոզավրի 3-մետրանոց ամբողջական կմախքը, որն այցելուներին թույլ չեն տալիս լուսանկարել, ինչպես նաև դիպլոդոկի կմախքը։ Մոտ 65 միլիոն տարի առաջ ապրած երկու կենդանիներն էլ 20-րդ դարի 40-ական թվականներին խորհրդային գիտնականների կողմից հայտնաբերվել էին Գոբի անապատում (Նեմեգետինի իջվածքում)[5]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել