Բլդան (գետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բլդան (այլ կիրառումներ)
Բլդան, Բլդանգետ, Բլդանչայ, գետ Հայաստանի Տավուշի մարզում, Աղստև գետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Հալաբի լեռնաշղթայի Բովաքար լեռնագագաթի հարավային լանջից՝ 2800 մ բարձրությունից։ Երկարությունը 15 կմ է, ջրահավաք ավազանը՝ 72 կմ²։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,3 մ³/վ է, հոսքը՝ 15,1 միլիոն մ³։
Բլդան | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 15 կմ |
Ավազանի մակերես | 72 կմ² |
Ջրի ծախս | 0,3 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Բովաքար |
Գետաբերանի տեղակայում | Աղստև |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Տավուշի մարզ[1] |
Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Բլդանի հովտում են «Դիլիջան» հանքային ջրերի աղբյուրները, առողջարաններ և մարզաառողջարանային համալիր[2][3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 24 — 150 էջ։
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 146-147 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 701 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 452)։ |