Բլանշ Լինքոլն

ամերիկացի քաղաքական գործիչ

Բլանշ Մեյերս Լամբերտ Լինքոլն (անգլ.՝ Blanche Meyers Lambert Lincoln, սեպտեմբերի 30, 1960(1960-09-30), Helena, Ֆիլիպսի շրջան, Արկանզաս, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ (1993-1997 թվականներ), սենատոր Արկանզասից (1999-2011 թվականներ)։ Ռեժիսոր Մերի Լամբերտի քույրը[2]։ «Ինը և ավելի» գրքի հեղինակն է (2000 թվական), ԱՄՆ Սենատում կանանց մասին։ Գիրքը գրելու պահին Սենատում կար ինը կին, սակայն երբ այն 2001 թվակականին հրատարակվեց, թիվը հասավ 13-ի[3]։

Բլանշ Լինքոլն
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Randolph College? (1982)[1], Արկանզասի համալսարան, Ռանդոլֆ-Մակոն քոլեջ և Central High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և congressional staff
Ծննդյան օր սեպտեմբերի 30, 1960(1960-09-30) (63 տարեկան)
Ծննդավայր Helena, Ֆիլիպսի շրջան, Արկանզաս, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Բլանշ Լամբերտը ծնվել է ֆերմերների ընտանիքում, նրա ծնողները զբաղվել են բրնձի, ցորենի և բամբակի աճեցմամբ[3]։

1978 թվականին, միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, կարճ ժամանակով սովորել Ֆեյեթվիլլում (Վաշինգտոնի շրջան)՝ Արկանզասի համալսարանում։ Այնտեղ նա եղել է համալսարանական կանանց Chi Omega եղբայրության անդամ։ Ավելի ուշ նա տեղափոխվեց Վիրջինիայի Լինչբերգ քաղաքի Ռանդոլֆ Մակոնի կանանց քոլեջ։ 1982 թվականին Բլանշը բակալավրի աստիճան է ստացել կենսաբանության ոլորտում[3]։

Քաղաքական գործնեություն խմբագրել

 
Բլանշ Լինքոլնը Մոնտանայի սենատոր Մաքս Բակուսի հետ, մամուլի ասուլիսի ժամանակ (2006 թվական)

1982 թվականին տեղափոխվել է «Վաշինգտոն», որտեղ երկու տարի աշխատել է որպես կոնգրեսական Բիլ Ալեքսանդրի օգնական։ 1992 թվականին Լամբերտը վերադարձել է Արկանզաս և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների պալատի փրայմերիզում հաղթել է նույն Բիլ Ալեքսանդրին։ Աշնանային ընտրություններում Բլանշը նահանգի 1-ին կրուգում հավաքել է ձայների 70%-ը, որից հետո դարձել է կոնգրեսմեն։ 1993 թվականին ամուսնացել է դոկտոր Սթիվ Լինքոլնի հետ։

Կոնգրեսում աշխատելով երկու ժամկետ՝ նա որոշել է չառաջադրվել երրորդ ժամկետի[4]։

Բլանշը քաղաքականություն է վերադարձել 1998 թվականին, երբ Արկանզասի նահանգից դեմոկրատ սենատոր Դեյլ Բամպերսը՝ Բիլ Քլինթոնի մտերիմ ընկերը, որոշել է ավարտել իր քաղաքական կարիերան։ 1999 թվականի հունվարի 3-ին, 38 տարեկան հասակում, Լինքոլնը ստանձնեց Արկանզասի սենատորի պաշտոնը։ Բլանշը ուշադրություն է դարձրել աշխատող ընտանիքներին, վետերաններին, գյուղացիներին վերաբերող հարցերին։ 2009 թվականի նոյեմբերին դեմ է քվեարկել Գուանտանամոյից ԱՄՆ կալանավորների տեղափոխմանը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=L000035
  2. «Mary Lambert». IMDb. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Blanche Meyers Lambert Lincoln (1960–) - Encyclopedia of Arkansas». www.encyclopediaofarkansas.net. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  4. «LINCOLN, Blanche Lambert - Biographical Information». bioguide.congress.gov. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  5. «Lincoln, Pryor back bid to block funding to hold terror suspects in U.S. | Arkansas News». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլանշ Լինքոլն» հոդվածին։