Բլագոյա Իվանով

մակեդոնացի արձակագիր, գրաքննադատ, դրամատուրգ

Բլագոյա Իվանով (մակեդոներեն՝ Благоја Иванов, փետրվարի 4, 1931(1931-02-04), Սկոպիե, Vardar Banovina, Հարավսլավիայի Թագավորություն), մակեդոնացի արձակագիր, գրաքննադատ, դրամատուրգ։

Բլագոյա Իվանով
Благоја Иванов
Ծնվել էփետրվարի 4, 1931(1931-02-04) (93 տարեկան)
ԾննդավայրՍկոպիե, Vardar Banovina, Հարավսլավիայի Թագավորություն
Մասնագիտությունլրագրող և գրող
Քաղաքացիություն Հյուսիսային Մակեդոնիա[1]
ԿրթությունՍկոպյեի համալսարան
ԱշխատավայրՍկոպյեի համալսարան

Ավարտել է Սկոպյեի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը։

Հրատարակեւ է «Յոթ վախճան» (1956), «Գիշերն առանց հանգստի» (1959), «Կարմիր ռոնդո» (1964) և «Փոքրիկ արկած» (1969) պատմվածքների ժողովածուները, «Ճանապարհորդություններ» քնարական մանրապատումները (1967):

1969 թվականին լույս է տեսել Իվանովի «Հողմեր» վեպը։ Այնուհետև հրատարակվել են «Առերեսումներ» (1970) քննադատությունների և ակնարկների գիրքը, «Հանդիպումներ բաժանման ժամանակ» փոքրիկ դրամաները (1974), «Ինքնամոռացման մյուս երեսը» (1975):

1977 թվականին լույս է տեսել Իվանովի «Մեկ տարի և մի ամբողջ կյանք» վեպը[2]։

Բլագոյա Իվանովը հայերեն խմբագրել

  • Հանդիպում։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 127-140։ Թարգմ.՝ Լ. Սարգսյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France Record #162830372 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 127։