Ուիլյամ Ջորջ (Բիլ) Մոքրեյ[1] (անգլ.՝ William G. "Bill" Mokray, հունիսի 6, 1907(1907-06-06), Փասայք - մարտի 21, 1974(1974-03-21)), բասկետբոլի պատմաբան և վիճակագիր։ «Converse Basketball Yearbook»-ում հոդվածների հեղինակ և «NBA պաշտոնական ուղեցույցի հրատարակող, Բրիտանական հանրագիտարանում բասկետբոլի պատմության մասին հոդվածի հեղինակ։ 1965 թվականից Բասկետբոլի փառքի սրահի անդամ բասկետբոլի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Բիլ Մոքրեյ
Դիմանկար
Բիլ Մոքրեյը 1969 թվականին
Ծնվել էհունիսի 6, 1907(1907-06-06)
ԾննդավայրՓասայք
Մահացել էմարտի 21, 1974(1974-03-21) (66 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունPassaic High School? և Ռոդ Այլենդի համալսարան
Մասնագիտությունbasketball historian և վիճակագրագետ

Կենսագրություն խմբագրել

Բիլ Մոքրեյի հետաքրքրությունը բասկետբոլով սկսել է Պասաիկի միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում այն տարիներին, եր այդ դպրոցի թիմերը բարձրագույն հաջողությունների էին հասնում դպրոցի պատմության մեջ։ Վատ տեսողությունը թթույլ չէր տալիս Մոքրեյին խաղալ բասկետբոլ,և նա նվիրեց իրեն բասկետբոլի պատմության և վիճակագրության ուսումնասիրությանը[2]։

1929 թվականին ավարտելով Ռոդ Այլենդի համալսարանը՝ Մոքրեյը շուտով համալսարանում զբաղեցրեց հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության գծով տնօրենի պաշտոնը։ Նրա օրոք Ռոդ Այլենդի ուսանողական հավաքականները ստացան «Ռեմս» (անգլ.՝ Rams — «խոյեր») անվանումը։ Նրան է պատկանում նաև Ռոդ Այլենդ համալսարանի բասկետբոլի թիմի մարզիչ Ֆրենկ Կինիի մարտավարության հանրայնացումը, որի հիմքում արագ անցումներն էին. Մոքրեյի «Րոպեում երկու միավոր» 16-էջանոց գրքույկը՝ թողարկված 1940 թվականին, Կինիին համազգային ճանաչում բերեց[3]։ 1946 թվականին «Բոսթոն Սելթիկս» պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբի ստեղծումից հետո Մոքրեյը տեղափոխվեց այնտեղ և սկսեց վարել հասարակայնության հետ կապերի տնօրենի պաշտոնը[2]։ Ավելի ուշ նա զբաղեցրեց «Բոսթոն Գադեն» սպորտային համալիրի տնօրենի և «Բոսթոն Սելթիկսի» փոխնախագահի պաշտոնները[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «10 уникальных членов Зала славы баскетбола». Sports.ru. 13 сентября 2016. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  2. 2,0 2,1 «William G. "Bill" Mokray» (անգլերեն). Naismith Memorial Basketball Hall of Fame. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  3. 3,0 3,1 Woodward, 2002

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «William G. "Bill" Mokray» (անգլերեն). Naismith Memorial Basketball Hall of Fame. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.