Բիլ Բուս (անգլ.՝ Bill Booth), ամերիկացի գյուտարար, պարաշյուտ արտադրող մի քանի ֆիրմաների հիմնադիր, պարաշյուտային սպորտի ամենաարգասաբեր գյուտարարներից մեկը, որը ներկայումս United Parachute Technologies-ի սեփականատերն է։ Առավել հայտնի է որպես 3 Ring համակարգի հեղինակ, որը արմատապես փոխել է սպորտային պարաշյուտիզմի անվտանգության մակարդակը։

Բիլ Բուս
Դիմանկար
ԾննդավայրՄայամի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան, ճարտարագետ, գյուտարար և ձեռնարկատեր
Կայքunitedparachutetechnologies.com
 Bill Booth Վիքիպահեստում

Գյուտ խմբագրել

3 Ring խմբագրել

Ամենահայտնի և լայնորեն տարածված գյուտը դարձել է օղակաձև փականային սարքը, որը ներկայացրել է Բիլը 1977 թվականին։ Այս սարքն իրենից ներկայացնում է մեկը մյուսի մեջ մտած տարբեր լայնությամբ երեք օղակներ և ֆիքսված հանգույցներ։ Օղակաձև փականային սարքը թույլ է տալիս նվազեցնել մեխանիկական ուժի փոխանցումը 200 անգամ[1]։ Այն այնքան է պարզեցրել անջատումը և այն դարձրել անվտանգ, որ մի քանի տարվա ընթացքում սարքը դարձել է դե ֆակտո ստանդարտ։ Այն արտոնագրվել է, սակայն Բուսը ամեն սարքավորումից ստացել է միայն սիմվոլիկ 1 դոլլար։ 3 Ring-ի արտոնագիրը լրացել է 2000 թվականին[2]։

 
Օղակաձև փականային սարքի սխեմայի աշխատանքը

Հետաքրքիր է, որ անցած 30 տարիների ընթացքում բազմիցս փորձել են բարելավել 3 Ring-ի նախնական դիզայնը, սակայն դրանք բոլորը նախնական դիզայնից ավելի վատ են ստացվել։ Առավել հայտնի վերափոխումները եղել են Parachute de France ֆիրմայի պայուսակների վրա տեղակայված օղակները, որոնք փչանալու պատճառով մշտապես քննադատվում են։ Առանձնահատուկ ճանաչում է ձեռք բերել օղակաձև փականային սարքի կողպեքի սովետական վերափոխումը։

Ժամանակակից մինի 3 Ring-ը հին 3 Ring-ի համաչափ նվազեցումն է և այժմ հայտնի է որպես «մեծ» 3 Ring։ Յուրաքանչյուր սպորտային և շատ դեսանտային պարաշյուտներ ունեն օղակաձև փականային սարք։

 
Փափուկ մեդուզա․ վերևից երևում է գլխիկը, որի համար պարաշյուտիստը քաշում է ձգելու պարաշյուտը

Փափուկ մեդուզա խմբագրել

Սա Բիլ Բուսի առաջին լայն տարածում գտած գյուտն է, չնայած ոչ ամենահայտնին։ Ձգովի պարաշյուտի ձեռքով ներանցումը անմիջապես թույլ տվեց պարզեցնել և արագացնել հիմնական պարաշյուտի տեղադրումը։ Այսօր սպորտային պարաշյուտների մեծ մասը փափուկ մեդուզայի համար ունեն BOC (bottom of container) գրպան։

Skyhook RSL-ի համակարգ խմբագրել

2003 թվականին Բիլ Բուսը մշակել և լայնորեն ներդրել է Սքայհուկ համակարգը, որն անմիջապես դարձել է հիմնական պարաշյուտից պահեստային պարաշյուտի անջատելու ասիստացիայի ամենատարածված համակարգը։

Այլ գյուտեր խմբագրել

Sigma համակարագ խմբագրել

Տանդեմ համակարգի համար կողափայտի անջատման համակարգ։

WonderHog պայուսակ խմբագրել

Վաղ պարաշյուտային համակարգերն առջևում՝ որովայնի վրա, ունեցել են պահեստային պարաշյուտի ամրակ։ Չնայած որ բեռնարկղի տեղափոխումը մեջքի վրա ընդամենը ժամանակի հարց էր, և պարաշյուտների չափսերը փոքրացվել էր, իսկ առաջին տանդեմային պայուսակները ի հայտ են եկել դեռ 1964 թվականին, նա ստեղծել է WonderHog պայուսակը։

Մագնիսներով փական խմբագրել

Համեմատաբար նոր գյուտ։

Ձգովի քարշափոկով պահեստային պարաշյուտի օղակ խմբագրել

Ամենանոր և արագ աշխատող գյուտերից մեկը[3]։ Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ պահեստային պարաշյուտի օղակը ինքնաթիռից խմբի հեռանալու ժամանակ հաճախակի պատահաբար վնասվում է, և դա պարբերաբար հանգեցնում է վնասվածքների և ինքնաթիռի հետ բախումների։ Ձգովի քարշափոկով օղակն ավելի դժվար է պատահական վնասելը։

Ծանոթագրություններ խմբագրել