Բիեֆ, (ֆր.՝ bief՝ ուշ), (լատին․՝ bedum ջրապատվար), գետի, ջրամբարի կամ ջրանցքի հատված, որը հարում է հենարանային կառույցին (ամբարտակ, շլյուզ և այլն)։ Հենարանային կառույցից վերև գտնվում է վերին, իսկ ներքև՝ ստորին բիեֆ։ Երկու կառույցների միջև եղած ջրբաժանի վրա տեղադրված բիեֆն անվանում են ջրբաժան բիեֆ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 436