Բիբլիս գմբեթ
Բիբլիս գմբեթ (լատ.՝ Biblis Tholus), հանգած հրաբուխ Մարսի վրա, որը տեղակայված է 2°42′ հս․. լ. 235°24′ ավ. ե. / 2,7° с. ш. 235,4° в. д. կոորդինատներում։ Թարսիս նահանգի կենտրոնում գտնվող երկու հրաբուխներից մեկը։ Ուլիսի գմբեթի հետ միասին, այն տեղակայված է Օլիմպոս հրաբուխի և Թարսիսի լեռների համարյա մեջտեղում։
Հրաբուխը ունի համարյա 170 կմ երկարություն և 100 կմ լայնություն, իսկ բարձրությունը կազմում է ընդամենը 3 կմ ստորոտից։ Լեռան կենտրոնում գտնվում է կալդերան, որն անվանում են Բիբլիսի թաս (լատ.՝ Biblis Patera), այն հավանաբար առաջացել է մագմատիկ կցիկի «փլուզումից» հրաբուխի ժայթքման ժամանակ[1]։ Կալդերան ունի հետևյալ չափերը՝ տրամագիծը - 53 կմ, խորությունը - 4 կմ։
ՊատկերասրահԽմբագրել
Բիբլիսի թասի լուսանկարը, նկարված է Մարս Օդիսեյ սարքից։ Խառնարանի եզրերով դատելով տեղի են ունեցել մագմատիկ կցիկի մի քանի «փլուզումներ»:
Ուլիսի թասի և այլ հրաբուխների փոխադարձ տեղաբաշխումը։ Լուսանկարը կատարվել է THEMIS սարքից։
Բիբլիսի թասի խառնարանը և հիմքը, լուսանկարված HiRISE տեսախցիկով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Մայքլ Հ. Կարր (2006)։ Մարսի մակերևույթը։ Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն։ ISBN 978-0-521-87201-0։ Վերցված է 21 մարտ 2011
Արտաքին հղումներԽմբագրել
- Mars ծրագրի էջը, նվիրված Բիբլիսի թասին Archived 2012-10-11 at the Wayback Machine. (անգլերեն)
- Բիբլիսի թասի լուսանկարը ինֆրակարմիր միջակայքում, Google Mars քարտեզի վրա (անգլերեն)
- Օբյեկտի տվյալները USGS-ի կայքում
Բիբլիս գմբեթ Վիքիպահեստում |