Բիբլիական Դավիթը (հուշարձան, Երևան)

«Բիբլիական Դավիթը» հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ ՀՀ Ազգային Ժողովի շենքի բակում, տեղադրվել է 2009 թվականին՝ ի հիշատակ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի։

Բիբլիական Դավիթը

«Բիբլիական Դավիթը» հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է ՀՀ ԱԺ բակում
Քանդակագործ(ներ) Երվանդ Քոչար
Հիմնադրում 1953
Շինարարության ավարտ 2009
Ներկա վիճակ կանգուն


Պատմություն խմբագրել

2009 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի հուշաքարի (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան) տեղում տեղադրվեց Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» ստեղծագործության կրկնօրինակը (բնօրինակը ստեղծվել է 1953 թվականին, 2009 թվականին մոտ 5 անգամ մեծացվել է)[1][2]։

Արձանը զոհվածներին հատուկ չի նվիրվել, բայց իր մեջ ունի խոր ցավ, վիշտ, կորուստ[3]։

Հուշարձանի բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, զոհվածների հարազատներ։

Հեղինակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Քոչարի թանգարանը մեծ տարածքի կարիք ունի». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. ««Բիբլիական Դավթի» և հոկտեմբեր 27-ի կապը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. Ազգային Ժողովի բակում կանգնեցվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան