Բժշկական տեսակավորում կամ տրիաժ (ֆր.՝ triage), հիվանդների բուժման գերակայության որոշման գործընթացն է՝ ելնելով նրանց վիճակի ծանրությունից։ Հիվանդների բուժման արդյունավետ ձև է, երբ միջոցները անբավարար են բոլորին անհապաղ բուժելու համար։ Տուժածները և հիվանդները բաժանվում են խմբերի ելնելով կոնկրետ իրավիճակի առաջնահերթ միջոցառումների (բժշկական, կանխարգելիչ, տարհանման) անհրաժեշտությունից։

Բժշկական տեսակավորման կայան Պենտագոնին կից 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական օդային հարձակման ժամանակ

Նույնիսկ միաժամանակ ժամանած երկու տուժածների համար էլ բժշկական տեսակավորում է պահանջվում։ Բժշկական տեսակավորման ժամանակ թույլատրվում է հիպերդիագնոստիկա։ Տեսակավորման հիմքը ախտորոշման, բուժման միջոցառումների և բուժման արդյունքների կանխատեսումների մասին ընդհանուր գաղափարն է։ Տեսակավորման նպատակն է առավելագույն ծավալի տուժածներին ժամանակին առավելագույն բժշկական օգնություն տրամադրելը։ Տուժած երեխաների և հղի կանանց վիճակը, առանց տեսանելի վնասի, միշտ գնահատվում է որպես ծանր, տարհանումն ու օգնությունն իրականացվում է առաջին հերթին։

Պատմություն խմբագրել

 
Տրիաժ Ֆրանսիայում, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ

Եզրը գալիս է ֆրանսիական trier բայից, որը նշանակում է տարանջատել, տեսակավորել, տեղափոխել կամ ընտրել[1]։

Ժամանակակից բժշկական տեսակավորումը հորինել է վիրաբույժ Դոմինիկ Ժան Լարրին Նապոլեոնյան պատերազմների ժամանակ։ Նա «վիրավորներին բուժում է ըստ իրենց վնասվածքների նկատված ծանրության և բժշկական օգնության հրատապության՝ անկախ նրանց զինվորական աստիճանից կամ ազգությունից[2], թեև ախտորոշման առաջնահերթություն տալու ընդհանուր հայեցակարգը նախանշված է դեռևս մ.թ.ա. 17-րդ դարի եգիպտական մի փաստաթղթում[3]։ Տրիաժի հետագա կիրառումը վերսկսվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիացի բժիշկների կողմից, որոնք բուժում էին վիրավորներին ռազմաճակատին կից բուժկետերում։ Նրանք, ովքեր պատասխանատու էին վիրավորներին մարտադաշտից հանելու կամ նրանց հետագա խնամքի համար, տուժածներին բաժանում էին երեք խմբերի[4][5]՝

  • Նրանք, ովքեր հավանաբար կապրեն, անկախ նրանից, թե ինչ խնամք կստանան։
  • Նրանք, ովքեր դժվար թե ապրեն, անկախ նրանից, թե ինչ խնամք կստանան։
  • Նրանք, ում համար անհապաղ խնամքը կարող է դրական փոփոխություն առաջացնել արդյունքի մեջ։

Շատ շտապ բժշկական ծառայությունների համակարգերի համար նմանատիպ մոդելը երբեմն կարող է կիրառվել։ Դեպքի ամենավաղ փուլերում՝ քսան կամ ավելի հիվանդների և երկու բուժաշխատողի առկայության դեպքում, օգտավետությունը պահանջում է, որ օգտագործվի վերը նշված «պրիմիտիվ» մոդելը։ Այնուամենայնիվ, լիարժեք պատասխան ստանալուց հետո և շատ բժիշկների առկայության դեպքում, սովորաբար օգտագործվում է բժշկական ծառայության քաղաքականության մոդելը։

Բժշկական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց հայտնվել են տրիաժի ժամանակակից մոտեցումներ, որոնք ավելի են հիմնված գիտական մոդելների վրա։ Տուժածների կատեգորիաները հաճախ տրիաժային միավորների արդյունք են՝ հիմնված ֆիզիոլոգիական գնահատման հատուկ արդյունքների վրա։ Որոշ մոդելներ, որոնցից է START մոդելը, կարող են լինել ալգորիթմի վրա հիմնված[6]։

Տեսակներ խմբագրել

Պարզ տեսակ խմբագրել

 
Բժշկական տեսակավորման քարտ

Պարզ տրիաժը սովորաբար օգտագործվում է վթարի կամ «զանգվածային զոհերի դեպքի» վայրում, որ տուժածներին տեսակավորեն ուշադրության և անհապաղ հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունեցողների և ավելի քիչ ծանր վնասվածքներ ունեցողների։ Այս քայլը կարելի է սկսել նախքան տրանսպորտի հասանելի դառնալը։

Բժիշկների, բուժքույրերի կամ պարամեդիկական անձնակազմի կողմից նախնական գնահատման ավարտից հետո յուրաքանչյուր հիվանդ կարող է պիտակավորվել, որը կարող է նույնականացնել հիվանդին, ցուցադրել գնահատման արդյունքները և ցույց տալ արտակարգ դեպքի վայրից հիվանդի բժշկական բուժման և տեղափոխման անհրաժեշտության գերակայությունը։ Իր առավել պարզունակության դեպքում հիվանդները կարող են պարզապես նշվել գունավոր դրոշմանիշով կամ մարկերային գրիչներով։ Այս նպատակով նախապես տպագրված քարտերը հայտնի են որպես տրիաժային պիտակներ [7]:

Բժիշկների, բուժքույրերի կամ բժշկական անձնակազմի կողմից նախնական գնահատման ավարտից հետո յուրաքանչյուր հիվանդ կարող է պիտակավորվել, որը կարող է նույնականացնել հիվանդին, ցուցադրել գնահատման արդյունքները և ցույց տալ արտակարգ դեպքի վայրից հիվանդի բժշկական բուժման և տեղափոխման անհրաժեշտության գերակայությունը։ Ամենապարզ դեպքում հիվանդները կարող են պարզապես պիտակավորվել գունավոր ժապավենով կամ մարկերային գրիչներով։ Այս նպատակով նախապես տպագրված քարտերը հայտնի են որպես տրիաժային պիտակներ[7]։

Պիտակներ խմբագրել

Տրիաժային պիտակը յուրաքանչյուր հիվանդի վրա տեղադրված պատրաստի պիտակ է, որը ծառայում է մի քանի նպատակների

  • տուժածի նույնականացում,
  • գնահատման արդյունքների հաշվառում,
  • արտակարգ իրավիճակների վայրից բժշկական օգնության և փոխադրման անհրաժեշտության առաջնահերթության սահմանում,
  • տրիաժային գործընթացի միջոցով հիվանդի առողջության հետևելը,
  • լրացուցիչ վտանգների գնահատումը, օրինակ՝ աղտոտումը։

Պիտակները կարող են տարբեր ձևեր ունենալ։ Որոշ երկրներ օգտագործում են ազգայնորեն ստանդարտացված տրիագաժային պիտակներ[8], իսկ մյուս երկրներում օգտագործվում են տրիաժային պիտակնեի համակարգեր[9]։ Առավել հաճախ օգտագործվում են METTAG[10] SMARTTAG[11], E/T LIGHT tm[12] և CRUCIFORM համակարգերը[13]։ Պիտակավորման ավելի առաջադեմ համակարգերը ներառում են հատուկ մարկերներ ՝ ցույց տալու համար, թե արդյոք հիվանդները աղտոտվել են վտանգավոր նյութերով, ինչպես նաև ունեն պոկվող թերթեր՝ գործընթացի միջոցով հիվանդների շարժին հետևելու համար։ Այս հետևորդական համակարգերից մի քանիսը սկսել են համակարգիչներ, իսկ որոշ դեպքերում բարկոդի սկաներներ օգտագործել։

Դասակարգում խմբագրել

 
Բժշկական տեսակավորման գույներով լապտերներ (տվյալ տարբերակում կապույտը մահացածների գույնն է)։
 
Ճապոնիայի հրշեջ ծառայության բժշկական տեսակավորման քարտեր։

Շատ երկրների բժշկական տեսակավորման ժամանակակից համակարգերը մեծամասամբ տուժածներին բաժանում են չորս խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գունային ծածկագիրը։ Գիշերային պայմաններում կողմնորոշվելու համար օգտագործվում են նաև տեսակավորման գույներով լապտերներ, ինչը 30% հեշտացնում է բժիշկների աշխատանքը գիշերային վթարների ժամանակ։

Կատեգորիա Բացատրություն Գործողություն
I Immediate/
Անհապաղ օգնություն
Ծանր տուժածներ, որոնք կարող են մահանալ մեկ ժամվա ընթացքում։ Ցույց տալ անհապաղ օգնություն և տեղափոխել հիվանդանոց։
II Delayed/
Շտապ օգնություն
Ծանր տուժածներ, որոնց կյանքը առայժմ վտանգված չէ։ Կայունացնել վիճակը և տեղափախել հիվանդանոց։
III Minor/
Ոչ շտապ օգնություն
Տուժածներ, որոնք կարող են ինքնուրույն տեղաշարժվել։ Օգնություն ցույց տալ վերջում։ Հիվանդանոց կարող են հասնել ինքնուրույն։
IV Morgue/
Դիահերձարան
Տուժածներ, որոնց մոտ բացակայում են շնչառությունը և զարկերակը, նաև մահամերձները։ Օգնություն չցուցաբերել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Merriam-Webster Online Dictionary». Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. P.N. Skandalakis, P. Lainas, J.E. Skandalakis, P. Mirilas, "'To afford the wounded speedy assistance': Dominique Jean Larrey and Napoleon", World Journal of Surgery 30 :8:1392-9 (August 2006)
  3. Joost J. van Middendorp, Gonzalo M. Sanchez, Alwyn L. Burridge, "The Edwin Smith papyrus: a clinical reappraisal of the oldest known document on spinal injuries", European Spine Journal 19:11:1815-1823 (November 2010)
  4. Iserson KV, Moskop JC (2007 թ․ մարտ). «Triage in medicine, part I: Concept, history, and types». Annals of Emergency Medicine. 49 (3): 275–81. doi:10.1016/j.annemergmed.2006.05.019. PMID 17141139.
  5. Chipman M, Hackley BE, Spencer TS (1980 թ․ փետրվար). «Triage of mass casualties: concepts for coping with mixed battlefield injuries». Mil Med. 145 (2): 99–100. doi:10.1093/milmed/145.2.99. PMID 6768037.
  6. «Transforming Triage Technology». National Research Council of Canada. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
  7. «Webster's Online Dictionary». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. Idoguchi K, Mizobata Y, և այլք: (2006). «Usefulness of Our Proposed Format of Triage Tag». Journal of Japanese Association for Acute Medicine. 17 (5): 183–91. doi:10.3893/jjaam.17.183. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. Nocera A (Winter 2000). «Australian disaster triage: a colour maze in the Tower of Babel» (PDF). Australian Journal of Emergency Management. 69 (8): 35–40. doi:10.1046/j.1440-1622.1999.01643.x. PMID 10472919. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 12-ին.
  10. «METTAG Corporate website». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  11. «Smart Triage Tag, (TSG Associates Corporate website». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. Beidel, Eric (2010 թ․ դեկտեմբեր). «Military Medics, First Responders Guided By Simple Light». nationaldefensemagazine.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  13. Lakha, Raj; Tony Moore (2006). Tolley's handbook of disaster and emergency management. Amsterdam: Elsevier. ISBN 978-0-7506-6990-0.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բժշկական տեսակավորում» հոդվածին։