Բժշկական հոգեբանությունը Հայաստանում
Բժշկական հոգեբանությունը Հայաստանում սկսել է զարգանալ 1988 թվականից, երբ ԵԲԻ (1995 թվականից՝ ԵՊԲՀ) հոգեբուժության ամբիոնը վերակազմակերպվել է հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի (վարիչ՝ Մ. ՄԵլիք-Փաշայան), իսկ 1993 թվականից Մ. Մելիք-Փաշայանի և Խ. Գասպարյանի նախաձեռնությամբ ինստիտուտում սկսվել է բժշկական հոգեբանության դասավանդումը։
Դասընթացի ղեկավար Խ. Գասպարյանի նախաձեռնությամբ հոգեբանական հետազոտություններ և հոգեբուժման (պսիխոթերապիա) աշխատանքներ են կատարվել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից տուժածների, փախստականների, ԼՂՀ ազգաբնակչության շրջանում։
Բժշկական հոգեբանությունը Ստեփանակերտում խմբագրել
«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության աջակցությամբ 1994 թվականին Ստեփանակերտում ստեղծվել է Հոգեբանական վերականգնողական կենտրոն։ Մարդու հարուցած և երկրաշարժի հետևանքով առաջացած հոգեկան տրավմաների վերաբերյալ կատարված աշխատանքների արդյունքներն ամփոփվել են Խ. Գասպարյանի «Դժվարին կենսական իրավիճակների ապրման տարիքային հոգեբանական առանձնահատկությունները» (2005) մենագրության մեջ։ 2009 թվականին ամբիոնի աշխատակից Գ. Ղազարյանը ՀՊՄՀ-ում պաշտպանել է «Զինակոչիկների ընտրության գործընթացում հոգեբանական ցուցանիշների նշանակությունը» թեմայով ատենախոսությունը։
Բժշկական հոգեբանությունը Երևանում խմբագրել
Կլինիկական գործունեություն է իրականացվում Երևանի հոգեկան առողջության տարբեր կենտրոններում, կատարվում են պլաստիկ, վիրաբուժական կլինիկայում վիրահատվող անձանց հոգեբանական առանձնահատկությունների գնահատման հետազոտություններ։ Ուսումնամեթոդական և գիտագործնական խորհրդատվություններ է կազմակերպում հայ-բրիտանական «Ինդրա» հոգեկան առողջության ծառայությունը (ղեկ.՝ Խ. Գասպարյան)։ Ամբիոնում կատարվում են նաև հայերին բնորոշ աֆեկտիվ խառնվածքի բացահայտման աշխատանքներ։