Բժիշկ Փափուկ
Բժիշկ Փափուկ (անգլ.՝ Doc McStuffins), մանկական սերիալ, ստեղծվել է Բրաուն Բագ Ֆիլմս ստուդիայի կողմից։ Այդ մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի մարտի 23-ին, Դիսնեյ Չանել և Դիսնեյ Ջունիոր հեռուստաալիքներով[3]։
Բժիշկ Փափուկ | |
---|---|
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
Ժանր | տեղեկատվական և արկածային մուլտսերիալ երեխաների համար |
Ստեղծող | Chris Nee? |
Ձայնագրում | Tim Dadabo?, Դեյվ Բոաթ, Քեյթլին Քարմայքլ, David Kaufman?, Lara Jill Miller?[1], Լորետա Դիվայն[1], Ջես Հեմել[1], Գարի Էնթոնի Ուիլյամս[1], Ռոբ Փոլսեն[1], Ջեյմս Բելուշի[1], Թայ Բարել[1], Դեննիս Ֆարինա[1], Քայլա Քենեդի[1], Բադդի Հանդլսոն[1] և Lisa Loeb?[1] |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | ամերիկյան անգլերեն |
Հեռուստաալիք | Disney Junior |
Եթերաշրջաններ | 5 |
Սերիաների քանակ | 136 |
Ռեժիսոր | Նորթոն Վիրգիեն |
Սցենարիստ | Քրիս Նի |
Ընկերություն | Brown Bag Films? և Disney Junior |
Էկրաններին է | ապրիլի 18, 2020[2]-ը |
Սերիայի տևողություն | 24 րոպե |
Առաջադրում | NAACP Image Award for Outstanding Performance in a Youth/Children's Series or Special? |
Պարգևներ | |
disneyjunior.com/doc-mcstuffins(անգլ.) |
Սյուժե
խմբագրելՄի անգամ վեցամյա մի աղջիկ՝ Դոթին ցանկացավ դառնալ բժիշկ՝ ինչպես իր մայրիկը։ Երբ նա հագնում է իր լսափողը, տիկնիկները և փափուկ խաղալիքները կենդանանում են և նա սկսում է նրանց հետ շփվել։ Իր ընկերների օգնությամբ՝ Ստաֆֆիի, Լեմմիի և Հելլիի, Դոթը օգնում է խաղալիքներին, որպեսզի նրանք իրենց լավ զգան։ Յուրաքանչյուր դրվագ նեռարում է բնօրինակ սաունդթրեք։ Այդ բուժումների ընթացքում Դոթը հեռուստադիտողներին տալիս է խորհուրդներ, թե ինչպես մնալ առողջ։
Կերպարներ
խմբագրելԳլխավոր հերոսներ
խմբագրել- Դոթի «Բժիշկ» Փափուկ (Doc McStuffins), Վեցամյա աղջիկ, որը մուլտսերալի գլխավոր հերոսն է։ Երազում է դառնալ բժիշկ և բժշկել խաղալիքներին։ Յուրաքանչյուր սերիայում նա նոր խաղալիքների հիվանդություններ է գրանցում «Բո-Բո Մեծ Գիրք»-ը (հիվանդությունների գիրք)։ Նա միակն է այդ մուլտսերիալի հերոսների մեջ, ով կարողանում է խոսել իր խաղալիքների հետ ի շնորհիվ նրա կախարդական լսափողի։
- Լեմմի (Lambie) թավշե գառնուկ, Դոթիի լավագույն ընկեներից մեկը։ Շատ է սիրում փաթաթվել։ Սիրահարված է Ստաֆֆին։
- Ստաֆֆի (Stuffy) կապույտ թավշե վիշապ։ Ստաֆֆին փորձում է լինել ամենախիզախը վիշապների մեջ, սակայն նրան հաճախ են հանդիպում անհաջողությունները։
- Պիսկուն (Squeakers), ռետինե ձուկ։ Չի կարողանում խոսել, միայն ճվճվում է, դրա համար ոչ մեկ նրան չի հասկանում։
- Չիլլի (Chilly), թավշե ձնեմարդ։ Մի քիչ նյարդային է։ Հաճախ մոռանում է, որ նա խաղալիք է և վախենում է հալվելուց։
- Հելլի (Hallie), թավշե գետաձի, որը և՛ բուժքույր է, և՛ Դոթիի օգնականը։
- Պլյուշև Դոննի (Donny McStuffins), Դոթիի չորսամյա եղբայրը, որը իր ժամանակի մեծ մասը ծախսում է իր խաղալիքների վրա։
- Մայրիկ (Mom), Դոթիի և Դոնիի մայրը։ Աշխատում է որպես բժիշկ, հոսպիտալում։
- Հայրիկ (Dad), Դոթիի և Դոնիի հայրը։ Խոհարար է աշխատում։
Հայտնվում են առանձին դրվագներում
խմբագրել- Ձիգ տղա, խաղալիք սուպերհերոս
- Չար թագավոր, չունի ձեռքեր և առանց դրա նրա համար դժվար է։
- Ասպետ, պարոն Կիռբի, ասպետ։ Պաշտպանում է Բժիշկ Պլյուշևային և նրա խաղալիքներին չար թագավորից։
Հնչյունավորողներ
խմբագրելԴոթի «Բժիշկ» Փափուկ, Կիարա Մուհամադ
Լեմմի, Լարա Ժիլ Միլլեռ
Ստաֆֆի, Ռոբբի Ռիստ
Չիլլի, Ժես Գառնել
Հելլի, Լոռետտա Դիվայն
Պիսկուն, Էյն Էնտոնի Դեյն
Դոննի, Ժեդեն Բեթս
Մայրիկ, Կիմբերլի Բռուկս
Հայրիկ, Գերի Անտոնի ՈՒիլամս
Երգի տեքստ
խմբագրելԽաղալիք իմացիր, որ քո բժիշկն այստեղ է,
Բոլոր անհաջողությունների լուծումը կտա
Շտապիր նրա մոտ և մի վախեցիր
Նրանից բարի աշխարհում չկա։
Փորձանքի մեջ եթե հանկարծ, հանկարծ ընկնես,
Բժիշկը կփրկի չկասկածես։
Օ՜, Օ՜, Օ՜ առողջ լինելը հեշտ է,
Իսկ այլ կերպ լինելն այդքան էլ հեշտ չէ։
Չէ որ մեզ հետ է Բժիշկ Փափուկը,
Կգտնես լավ ընկեր
Բժիշկ Փափուկ, Բժիշկ Փափուկ,
Թող հիվանդը չհաշվի
Քանի որ նա արդեն այստեղ է։
Սերիաներ
խմբագրել1 - Հրշեջ մեքենան ծառայության պատրաստ է / Միշտ առաջ:(Engine Nine, Feelin' Fine / The Right Stuff)
2 - Զարդատուփի միջի Ջեկը / Հոգնած մրցարշավորդը։ (Out of The Box / Run Down Race Car)
3 - Ասպետների ժամանակը / Ուկոլոշիպոզի ծանր դեպքը։ (Knight Time / A Bad Case of the Pricklethorns)
4 - Անհագ կոկորդիլոսները / Կեղծ նոտան։ (Gulpy, Gulpy Gators! / One Note Wonder)
5 - Քմահաճ թեյախմություն / Հռթիռի մեկնարկը։ (Tea Party Tantrum! / Blast Off!)
6 - Արկածներ խաղալիքարանում / Աստղային, աստղային գիշեր։ (Arcade Escapade / Starry, Starry Night)
7 - Ռոնդա, փրկարարը թռիչքին պատրաստ է / Ջրային արկածները։ (Rescue Ronda; Ready for Takeoff / All Washed Up)
8 - Ձեռքից բռնել / Ծվծվալ թե չծվծվալ։ (Caught Blue-Handed / To Squeak or Not to Sqeak)
9 - Զկրտոցի լուրջ նոպա / Իրարանցման մեջ (A Good Case of the Hiccups / Stuck Up)
10 - Ամեն ինչում անձրևն է մեղավոր / Տափակած Բումեռը։ (Blame It on the Rain / Busted Boomer)
11 - Ռանա, նրա մասին լսել է ամբողջ աշխարհը / Ռադիոյի ժամանակն է։ (The Rip Heard Round the World / Walkie Talkie Time)
12 - Բալերինա / Կապիկը և պղպջակները։ (Break Dancer / Bubble Monkey)
13 - Բնության մեջ / Փոքր Կետը։ (Out in the Wild / A Whale of Time)
14 - Ասպետը և մթությունը / Հելլին կորցնում է լսողությունը։ (The Dark Knight / Hallie Gets an Earful)
15 - Հելլիի ծննդյան տարեդարձը / Շնաձկների ատամներն էլ են ցավում։ (Hallie Happy Birthday / Shark Style Tooth Ache)
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բժիշկ Փափուկ» հոդվածին։ |