Բժիշկ Բարտեկը և մահը, (ռուս.՝ Доктор Бартек и смерть), խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Նկարահանվել է 1989 թվականին, «Էկրան» ստեղծագործական միության կողմից, ռեժիսոր Մարիաննա Նովոգրուդսկայայի կողմից, ըստ լեհական ժողովրդական հեքիաթի մոտիվների։ Առաջին ֆիլմի տևողությունը 10 ր, 24 վրկ է, երկրորդ ֆիլմի տևողությունը` 9 ր, 14 վրկ։

Բժիշկ Բարտեկը և մահը
Տեսակկարճամետրաժ ֆիլմ
ՌեժիսորՄարիաննա Գերցելևնա Նովոգրուդսկայա
ԵրաժշտությունԻգոր Եֆրեմով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն20 րոպե
Թվական1989

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը բժիշկ Բարտեկի մասին է, որը որոշել էր մոմն անցկացնել անտառակի միջով՝ անմահ դառնալու համար։ Անտառակով քայլելիս նա լսում է, որ ինչ-որ մեկն օգնություն է խնդրում։ Բարտեկը որոշում է փրկել կնոջը և նրան դուրս է հանում ջրից։ Փրկված կինը, պարզվում է, ինքը` Մահն է, որը, ի նշան երախտագիտության, որոշում է իրականացնել իր փրկչի ցանկությունը ...

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ` Սերգեյ Մակեև
  • Ռեժիսոր` Մարիաննա Նովոգրուդսկայա
  • Բեմադրող նկարիչ՝ Բորիս Մոիսև
  • Օպերատոր՝ Կոնստանտին Ինեշին (ֆիլմ 1), Եվգենի Տուրևիչ (ֆիլմ 2)
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Եվֆրեմով
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Ալեքսանդր Տիմոֆեևսկի[1]
  • Երկխոսություններ՝ Իրինա Մարգոլինա
  • Հնչյունային օպերատոր` Սերգեյ Կել
  • Մուլտիպլիկատորներ՝ Բորիս Սավին, Պավել Պետրով, Լյուդմիլա Աֆրինա
  • Տիկնիկները պատրաստել են՝ Վ. Շաֆրանյուկ, Գ. Բոգաչյովա, Վ. Սլետկով, Ա. Գնեդինսկի, Բ. Կարավաև, Ի. Դեգտյարյովա, Լ. Դորոնինա, Ա. Մուլյուկինա, Գ. Կրուգլովա, Ն. Պանտելեևա, Ե. Պոկրովսկայա, Մ. Բոգատսկայա, Ե. Դիմովա, Լ. Լեոնովա
  • Մոնտաժող՝ Լյուդմիլա Կոպտյովա
  • Խմբագիր՝ Տ. Բորոդինա
  • Տնօրեն՝ Ե. Բոբրովսկայա
  • Դերերը հնչյունավորել են՝ Լյուդմիլա Իլյինա, Վ. Գերասիմովա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Հետաքրքրիր փաստեր խմբագրել

  • Մուլտֆիլմն ըստ Tlum կայքի՝ խորհրդային ամենասարսափելի մուլտֆիլմերի ցանկում է[2]։
  • Այս մուլտֆիլմից 10 տարի առաջ Կիևնաուչֆիլմ ստուդիայում նկարահանվել է Բժիշկ Բարտեկի մասին պատմող մեկ այլ՝ մուլտֆիլմ՝ «Հեթիաթ հիանալի բժշկի մասին» մուլտֆիլմը։

Քննադատների արձագանք խմբագրել

  Նովոգրուդսկայա միշտ աչքի է ընկել համախոհնների միավորելու տաղանդով։ Նա այն քիչ անիմացիոն ռեժիսորներից է, որոնց աշխատանքները հիշվում են վառ պատկերային լուծումներով և երաժշտական նշանակալի շարքերով։ «Բժիշկ Բարտեկը և մահը» ֆիլմի համար Իգոր Եվֆրեմովի գրած երաժշտական թեմաներն անպայման կմտնեն կինոերաժշտության ոսկե ֆոնդ։
- Մարինա Վիշնևեցկայա, «Մեր մուլտֆիլմերը»[3]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В Музее кино — Александр Тимофеевский
  2. 20 самых страшных советских мультфильмов
  3. Марина Вишневецкая. Марианна Новогрудская // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ խմբագրել